Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ Իտալիայի ազգային հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ֆուտբոլիստը Լուգանո քաղաքում հրաժարվել է լուսանկարվել և ինքնագրեր բաժանել իր երկրպագուներին, ինչի արդյունքում զայրացած երկրպագուները զուգարանաթղթով են փաթաթել Բալոտելիի շքեղ ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի անցած մրցաշրջանում Բալոտելին «Միլան»-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ:







































