Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Ստվե՛րն է գերխնդիրը. սա fake պետություն է. Մանվել Սարգսյան

2016-ը ճգնաժամային տարի էր Հայաստանի թե՛ ներքին վիճակի և թե՛ արտաքին քաղաքականության առումով: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ այսօր ամբողջ աշխարհում սկսվել է փոփոխությունների նոր շրջան, որը կարող է հանգեցնել աշխարհակարգի փոփոխության, և Հայաստանը այս իրավիճակում պիտի ճիշտ գնահատի գործընթացները և փորձի օգուտներ քաղել արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով՝ հայ-ռուսական հարաբերություններ և անդամակցություն ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին, ռուս-թուրքական հարաբերություններ, Իրանի ակտիվությունը տարածաշրջանում, Թրամփի նախագահության օրոք ամերիկյան քաղաքականության հնարավոր փոփոխություն և այլն:

«Ոչ թե կայուն հարաբերություններ ստեղծելու, այլ հակառակը՝ հին մեխանիզմները վերացնելու շրջան է: Մեխանիզմները վերանում են, և որևէ մեկը չգիտի՝ այդ մեխանիզմների տեղը ի՞նչ դնի: Եթե 1990-ական թվականներին եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայում, մենք տեսանք դա՝ ԽՍՀՄ փլուզում, Վարշավյան պայմանագրի փլուզում… պարզ մի ցիկլով փոփոխվեց աշխարհը: Հիմա տեսնում ենք Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայում: Անգամ պետություններն են վերանում, ուր մնաց՝ հարաբերությունները: Մենք չգիտենք՝ ի՞նչ է լինելու Թուրքիայում, Իրանում… Սա է, որ նորություն է բոլորի համար: Եվ երբ արդեն փորձում ենք մեր խնդիրները հասկանալ, այստեղ էլ ենք տեսնում նույնը: Հայաստանը այդպես էլ չկարողացավ ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղյան խնդրում ձևակերպել նոր մոտեցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ի՞նչ հետևություններ է արել Հայաստանի ղեկավարությունը ապրիլյան պատերազմից՝ ԼՂ հարցի շուրջ բանակցությունների ու դիվանագիտության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում թերությունները վերացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու առումով: Պատասխանելով այս հարցին՝ Մանվել Սարգսյանը հիշատակում է կառավարության փոփոխության և վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման փաստը՝ բարձրացնելով ավելի խորքային հարցադրում՝ ի վերջո, ո՞րն է Հայաստանի գերխնդիրը, պայքարը ստվերի ու կոռուպցիայի դե՞մ, ինչպես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, թե՞ այն հարցը, որ վերջերս բարձրացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, այն է՝ առանց Ղարաբաղյան խնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «Հայաստանը զրկված է զարգացման որևէ հեռանկարից»:

«Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում ընդամենը մի բան է կատարվել՝ կառավարության փոփոխություն, և խնդիրը ո՛չ վարչապետի անձն է, ո՛չ էլ կառավարության անդամները: Խնդիրն այն է, որ մի կոնցեպտ է, կարծես, ի հայտ եկել: Կարեն Կարապետյանը հայտարարել է՝ Հայաստանում գոյություն ունի մի խնդիր՝ դա ստվերն է, և խնդիրը պիտի լուծենք, որ երկիրը զարգանա:

Չմոռանանք, որ 25 տարի ասվում էր՝ Հայաստանի խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի խնդիրն է, 25 տարի մենք ապրել ենք դրա տակ, որ այս խնդիրները պիտի գնանք-լուծենք, մնացածը երրորդական են: Եվ տեսեք՝ նորից եկավ այդ խնդիրը, որ հասկացանք՝ ստվեր, կոռուպցիա և այլն, բայց սա՛ է խնդիրը: Հիմա անգամ եթե սեղանի վրա դրվում են նոր կոնցեպտներ, նոր գնահատականներ, դա չի նշանակում, որ պետական այս մարմինը ընդունում է դա կամ հասկանում է դրա իմաստը: Ես իսկապես չգիտեմ՝ ի՞նչ է հասկանում վարչապետը՝ «ստվեր» ասելով: Բայց ես շատ վաղուց էի սպասում՝ ընդհանրապես այս պետության մեջ լինելո՞ւ է քաղաքական ուժ կամ անձ, պաշտոնյա, որը կասի՝ ստվե՛րն է պատճառը, որ այս պետությունը գոյություն չունի, պարզ ասելով, որ սա fake (կեղծ) պետություն է: Խնդիրը ֆինանսատնտեսական հարաբերությունները չեն: Անգամ Անկախության հռչակագիրը fake է, Սահմանադրությունը fake է: Իրավական փաստաթղթեր չեն: Դրանց մեջ արդեն իսկ ստվեր կա: Սկսած իրավաքաղաքական մոդելից, վերջացրած ընդհանրապես քաղաքական կյանքով, որը մենք փայլուն գիտենք, ամբողջ այս տարածքը fake է, հասկանո՞ւմ եք՝ խնդիրն ինչն է:

Հիմա եկել է մի մարդ, որը ասել է՝ ստվեր է այս պետությունը, պետք է օրինականացնել: Չգիտեմ՝ ինչքանո՞վ է գիտակցել: Պարզվում է՝ մարդիկ բան էլ չեն հասկացել: Քաղաքական ուժերից շատերը չեն էլ հասկացել, որ երկրի պրոբլեմը դրանից է, 25 տարի դու չես կարողացել երկրում օրինական կարգ հաստատել, որ օրենքով ապրես, այսինքն՝ 25 տարում պետություն չես ստեղծել: Երբ հանրությունը, քաղաքական ուժերը չեն գիտակցում սա, այդ իրավիճակում մեկը կարող է ասել՝ միակ խնդիրը Ղարաբաղն է, ու վերջ, մյուսն ասելու է՝ Սերժ Սարգսյանն է, ու վերջ, մեկ ուրիշն ասելու է՝ այս կուսակցությունները կուսակցություն չեն: Ամեն մեկը մի բան գտնելու է ու ասի՝ հենց սա՛ է խնդիրը, բայց գալ-հասկանալ, որ 25 տարի հայտարարել ես քեզ պետություն, բայց իրականում ապրել ես ուրիշ հոգեբանությամբ՝ անլուրջ վերաբերվելով դրան:»

 

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում