Saturday, 11 07 2026
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

Ինչ է կատարվում Լարսի անցակետում և ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ Տրանսպորտի նախարարությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լարսում արգելափակված բենռատարների հարցին, նշեց, որ նախարարի հետ այցի ժամանակ ականատես են եղել, որ վրացական ծառայությունները ճշգրտությամբ կատարում են իրենց աշխատանքը:

«Վրացի պաշտոնյաները ևս հավաստիացրեցին, որ եթե անհրաժեշտ լինի, կկրկնապատկեն, կեռապատկեն և’ տեխնիկայի, և’ աշխատող մարդկանց թիվը: Ով եղել է Լարսում, կարող է հասկանալ` ինչ է կատարվում այնտեղ. ձյունը չի դադարում, ձնակույտերի հոսքերի վտանգ կա: Սինոպտիկների կողմից հատուկ դատչիկներ են դրված, որոնք ազդարարում են վտանգների մասին և, այդ վտանգի` համապատասխան շեմը անցնելու դեպքում նրանք փակում են ճանապարհը: Դա կախված է բացառապես երթևեկության անվտանգության հետ»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, որ բազմաթիվ բեռնատարներ են այնտեղ մնացել, և բանանի 10 տոննա նոր քանակը, որ բերվում է, ապրանքը փչանալու դեպքում պետությունը ինչ-որ փոխհատուցում նախատեսո՞ւմ է, փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարող այս պահին հստակ ասել` արդյո՞ք կլինի աջակցություն: Ամեն դեպքն անհատապես պիտի լինի, պետք է համապատասխան դիմում լինի, բայց չեմ կարող ասել: Այդպիսի մեխանիզմներ նախատեսված չեն: Բեռնափոխադրումների շրջանակներում աշխատում են տարբեր ռիսկերի գնահատման և դրանց ամրագրման մեխանիզմներ»: Նրա խոսքով՝ բեռի ապահովագրված լինելու դեպքում փոխհատուցում կլինի, այլ դեպքերի համար դժվարացավ ասել` կլինի՞ փոխհատուցում, թե՞ ոչ:

Ա. Առաքելյանի`գնահատմամբ՝ իրավիճակը ֆորսմաժորային իրավիճակ, և ճանապարհը փակ է բացառապես եղանակային պայմանների պատճառով, մարդկային գործոնն իսպառ բացակայում է:

Խոսելով այն մասին, թե հիմա ի՞նչ պայմաններում են գտնվում վարորդները, փոխնախարարը նշեց, որ նախարարն այցելել է ինչպես վրացական, այնպես էլ ռուսական տարածք և խոսել բոլորի հետ, ում հնարավոր է եղել մոտենալ:
Առաքելյանի խոսքով` վարորդները զրուցել են նախարարի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, տարբեր խնդիրներ են բարձրացրել: «Քանի որ մենք կապի մեջ ենք խոշոր բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարների հետ, նախարարն առաջարկեց Հայաստան հասնելուն պես, եթե անհատ վարորդներ կան, ովքեր ցանկություն ունեն լսելի դարձնել իրենց ձայնը և նախարարին հասցնել տարբեր տիպի մտահոգություններ,  հավաքվեն նախարարությունում: Խոշորների հետ աշխատում ենք, սակայն անհատների ձայնն էլ անպայման լսելի պետք է  լինի»,- ընդգծեց փոխնախարարը:

Անդրադառնալով հարին, թե երբ բեռնատարներին թույլ կտան անցնել ճանապարհով, փոխնախարարը ասաց, որ անշնորհակալ գործ է հստակ խոսել եղանակի տեսության մասին և կարծիք հայտնեց, որ հնարավոր է` շաբաթ, կիրակի օրերի ընթացքում ձնամաքրման աշխատանքները հաջողության հասնեն, եթե, իհարկե, ձյան տեղումները դադարեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում