«Ֆիորենտինա»-ի նորեկ ֆուտբոլիստ Մարիո Գոմեսը մեկնաբանել է իր՝ իտալական ակումբ տեղափոխությունը:
«Հուսով եմ՝ ամեն բան լավ կընթանա: Հնարավոր է՝ մեկ տարի անց հասկանամ, որ սխալ որոշում եմ կայացրել: Սակայն հուսով եմ, որ այդպես չի լինի:
«Ֆիորենտինա»-ն այն փորձությունն է, որի կարիքը ես զգում էի: Իհարկե, բարդ էր հեռանալ «Բավարիա»-ից, բայց ես դեռևս մանկուց երազում էի Իտալիայում խաղալու մասին»,- ֆուտբոլիստի մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ տաղանդավոր գերմանացի հարձակվողը «Ֆիորենտինա» է տեղափոխվել 16 մլն եվրոյի դիմաց: Մարիոն, ամենայն հավանականությամբ, իր նոր թիմի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա «Կատանիա»-ի դեմ խաղում:











































