Sunday, 19 05 2024
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»

Այն դիրքը, որ կորցրեց հայկական պետականությունը Կովկասում

Եվրամիության երկրներն ու Եվրախորհրդարանը նախօրեին եկել են համաձայնության Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցում և առաջիկայում այդ համաձայնությունը կարժանանա Եվրախորհրդարանի հաստատմանն ու կներկայացվի ԵՄ անդամ երկրների վավերացման: Դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում Ուկրաինան և մեր հարևան Վրաստանը Եվրամիության հետ կունենան առանց վիզային ռեժիմի հարաբերություն և Վրաստանի քաղաքացիները կարող են ազատորեն ճանապարհորդել Եվրոպայում: Սա անկասկած զգալի առաջընթաց է լինելու Վրաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության տեսանկյունից, ինչը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նոր փուլն է: Եթե Հայաստանը նույնպես ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, ապա չի բացառվում, որ Հայաստանն այսօր կգտնվեր նույն փուլում և գուցե ավելի առաջ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և գործոններ: Սակայն Հայաստանն այսօր այնտեղ է, որտեղ որ է և որը կոչվում է ԵՏՄ: Մի տեղը, որ հավակնում է դառնալ միջազգային հետադիմության կենտրոններից մեկը, վերածվելով պսևդոխորհրդային իրականության: Եվ այդ իրականության հայաստանյան վառ արտապատկերումը մենք տեսանք նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարի ընթացքում, խորհրդային կոմկուսի լավագույն ավանդույթների համաձայն:

Եվ այդ ավանդույթների համաձայն էլ Հայաստանում կանցկացվեն նաև խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կոմկուսի ոգով համագումարներ անցկացնող քաղաքական միավորումը կվերահաստատի իր իշխանությունը Հայաստանում: Դա արդեն հայաստանյան համակարգի տրամաբանությունը չէ, դա եվրասիական համակարգի տրամաբանությունն է, որի մեջ մտել է Հայաստանը: Այդ համակարգը չի կարող հանդուրժել այլ ընթացք, որովհետև այլ ընթացքի հանգամանքը դառնալու է բեռ ամբողջ համակարգի համար, ամբողջ համակարգի համար է դառնալու «չարորակ» գոյացություն:

Ահա թե ինչն է պատճառը, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը լոկ տնտեսական կամ քաղաքական սխալ որոշում չէ և չափելի չէ տնտեսական վիճակագրությամբ: Այդ վիճակագրությունը կարող էր և լավը լինել, ավելի լավը, եթե ավելի բարձր լինեին նավթի և գազի գներն ու ավելի շատ լինեին Հայաստանի ստացվող տրանսֆերտները: Այդ որոշումը Հայաստանի համար քաղաքակրթական սխալ էր, և հետևաբար ռազմավարական կորուստ, անկախ տնտեսական վիճակագրությունից: Ռազմավարական և ռազմաքաղաքական, որովհետև նավթից ու գազից զուրկ Հայաստանի համար համակարգային արդիականությունն ու զարգացումը հանդիսանում է անվտանգության ռեսուրս, որի միջոցով միայն Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել այն առավելությունը, որ նավթի ու գազի գործոնի շնորհիվ Հայաստանի նկատմամբ տնտեսական վիճակագրության առումով ստացել է Ադրբեջանը, վերածելով դա սպառազինության մրցավազքի:

Եվ թեև Ադրբեջանն այսօր բարեբախտաբար ունի տնտեսական խնդիրներ, բայց տնտեսական խնդիրներ ունի նաև Հայաստանը և այս տեսանկյունից քաղաքակրթական գործոնը պետք է լիներ այն, ինչով Հայաստանը կարող էր ապահովել բեկումն ու զգալիորեն առաջ անցնել Ադրբեջանից, այդպիսով խախտելով հավասարակշռությունը, սակայն ոչ ուժային, ոչ սպառազինության առումով, այլ ռազմաքաղաքական հեռանկարների: Նաև այս հանգամանքն էր ընկած Հայաստանին եվրաինտեգրացիայից կտրելու և ԵՏՄ ճամբարում փակելու գործողության հիմքում, քանի որ քաղաքակրթական բեկումը, որ կարող էր ապահովել Հայաստանը, ըստ էության զրկելու էր Ռուսաստանին ռազմական մանիպուլյացիաների միջոցով ղարաբաղյան խնդիրը կառավարելու և Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ էր թույլ չտալ, որ Հայաստանն ապահովի այդ շեշտակի բեկումը: Փոքր առաջընթացը Մոսկվայի համար խնդիր չէ, իսկ ահա բեկումը, որ կարող էր արձանագրվել, իսկապես խնդիր էր, ինչն էլ Ռուսաստանը չեզոքացրեց: Այսօր, Հայաստանի փոխարեն, տարածաշրջանի տնտեսաքաղաքական լիդերը Վրաստանն է:

Թեև, Վրաստանի համար իհարկե պետք է լինել միայն ուրախ, քանի որ մեր անմիջական հարևանությամբ այդ պետության արդիականացումն ու առաջընթացը Հայաստանի համար կարող է լինել անուղղակի, սակայն հնարավորություն և ճանապարհ դեպի քաղաքակիրթ աշխարհ: Պարզապես Վրաստանը նաև այն ֆոնն է, որի վրա առավել ընդգրկուն է երևում այն հնարավորությունը, ինչ կորցրեց Հայաստանը հարավկովկասյան ռազմաքաղաքական առաջատարության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում