Համբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հանդիպման հավանականությունը, որն առաջարկել է ֆրանսիական կողմը «3+2» ձևաչափով, քննարկվել է, սակայն վերջնական պայմանավորվածություն առայժմ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ։
«Մինչև հիմա այս հանդիպման հարցով վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,-նշել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հավանական հանդիպման պայմանները դեռ չեն քննարկվել, պարզ չէ կողմերի միջև Համբուրգում կայանալիք հանդիպման ձևաչափը։










































