ԱԺ-ում քննարկվում է ՊՆ-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի քննարկումը:
ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը նշեց, որ չգիտի առավել կարևոր բան, քան բանակի ու հայ զինվորի կողքին լինելն է: Զինծառայողներն ունեն այս ծրագրի անհրաժեշտությունը»,- ասում է պատգամավորը:
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ հասարակության մեջ վստահության պակաս կա, բայց այդ խնդիրը կարելի է լուծել, հասարակական վերահսկողության մեխանիզմներ ստեղծելով, պարբերաբար հրապարակվող հաշվետվություններով: «Մենք հաշմանդամ դարձած ու զոհված զինծառայողների ընտանիքների առջև պարտք ունենք ու առավել այժմեական, կարևոր նախագիծ այսօր չկա: Զինվորները չպետք է տուժեն, որ հասարակությունը դժգոհություն ունի պետությունից: Խոսքից գործի անցնելու ժամանակն է»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































