Washington Post հրատարակչության վաճառքի գործարքը անսպասելի էր շուկայի, պարբերականի աշխատակիցների և ԱՄՆ-ի լրագրության աշխարհի համար:
Wahington Post-ը Ջեֆ Բեզոսին վաճառելը խորհրդանշում է, այսպես ասած, «թերթային ինդուստրիայի» անկումը և ավանդական ԶԼՄ-ներից իշխանության անցումը Սիլիկոնյան դաշտավայրի մագնատներին, գրում է The Wall Street Journal-ը:
Նշենք, որ 80 տարի թերթի սեփականատերը Գրեմ ընտանիքն է եղել: 1993-ին, սակայն, թերթը 825 հազար դոլարով ձեռք է բերել ֆինանսիստ Յուջին Մեյերը:
Այնուհետև Washington Post-ի սեփականատեր է դարձել Մեյերի փեսան՝ Ֆիլիպ Գրեմը, որի ինքնասպանությունից հետո այն ժառանգել է կինը՝ Քեթրինը:
Գրեմների որդին՝ Դոնալդը, ով 2001-ին մոր մահից հետո ղեկավարում էր թերթը, Բեզոսի հետ գաղտնի բանակցությունների արդյունքում այն ի վերջո վաճառեց նրան։