Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ահա թե ինչի համար է անհրաժեշտ նոր օրենքը. իշխանությունը գիծ է քաշում

Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում պատրաստել ապօրինի հարստացման դեմ քրեական հետապնդման մասին օրենքի նախագիծ, որպեսզի պաշտոնյաները քրեական պատասխանատվության ենթարկվեն, եթե նրանց ունեցվածքի դինամիկան չի համապատասխանում ստացած օրինական աշխատավարձին կամ եկամտին:

Հնչում է բավական ուժեղ ու ազդեցիկ և, իհարկե, ողջունելի: Սակայն այդ ամենը ստվերում է մի հարց՝ իսկ ի՞նչը կամ ո՞վ է խանգարել, որպեսզի ապօրինի հարստացող պաշտոնյաների գործով Հայաստանի իշխանությունը զբաղվի մինչև հիմա՝ առանց այդ օրենքի: Ասել, թե դրան խանգարել է օրենքի բացակայությունը, կլինի երևի թե շատ ծիծաղելի և զավեշտալի: Ուրեմն ի՞նչ է փոխելու օրենքը, եթե Հայաստանը այժմ էլ ունի բավականաչափ օրենսդրա-իրավական դաշտ, որպեսզի ապօրինի հարստացողները ենթարկվեն պատասխանատվության:

Ամբողջ խնդիրն այն է, որ նոր օրենքը պետք է գիծ քաշի, և հենց այդ գիծն է լինելու դրա կարևորությունը: Ընդ որում, դա լինելու է ոչ թե գիծ, որից այն կողմ ապօրինություններն այլևս չեն հանդուրժվելու, այլ լինելու է մինչ այսօր տեղի ունեցած ապօրինի հարստացումների պաշտպանական գիծը: Մշակելով և ընդունելով ապօրինի հարստացման, այսպես կոչված, քրեականացման մասին օրենք՝ Հայաստանի իշխանությունը փաստացի գիծ է քաշում, այսպես ասած, անցյալի ու ապագայի միջև և անցյալը թողնում է այդ գծից այն կողմ: Ահա թե ինչի համար է անհրաժեշտ օրենքը ապօրինի հարստացման քրեականացման մասին:

Օրենքը, բնականաբար, չի ունենալու հետադարձ ուժ և վերաբերելու է այլևս ներկային ու ապագային: Մինչդեռ Հայաստանի ապօրինի հարստացման խնդիրը կամ դրա բուն մասը անցյալում է, և օրենքը, քաշելով այդ գիծը, կօգնի ձևավորել նոր իրավիճակ՝ բուն խնդիրը այլևս թողնելով անցյալում:

Հայաստանի իշխանական համակարգը անցնող երկու տասնամյակի ընթացքում լուծել է ապօրինի հարստացման հիմնարար հարցեր և զգալիորեն լուծել է նաև այդ ապօրինի հարստացումը որոշակիորեն «օրինականացնելու» կամ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ թղթերով ամեն ինչ կարգին դարձնելու հարցեր: Այդ համակարգը կապիտալի «նախնական կուտակման» ժամանակաշրջանում կարողացել է կուտակել, ամբարել և կուտակված կապիտալն, այսպես կոչված, ինստիտուցիոնալացնել այնքան, այնպիսի պաշարներով և ծավալներով, որ ապագայի համար այլևս ստեղծել է «օրինական» հարստացման բավականաչափ տարբերակներ:

Այժմ ընդամենը առկա է անցյալի և ապագայի միջև գիծ քաշելու, այդպիսով անցյալի էջը «փակելու», «ծալելու» խնդիր, ինչի համար էլ հարմար միջոց են նոր օրենքը և դրան հարակից մի շարք այլ փաստաթղթային նորարարությունները: Դրանք կձևավորեն արդեն նոր իրավիճակ, խնդիրը կտեղափոխեն նոր հարթություն՝ անցյալը դնելով մի կողմ, ապագայի համար սահմանելով նոր պատասխանատվություն՝ անցյալը ազատելով պատասխանատվությունից:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում