Sunday, 19 07 2026
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը

Վրաստանի ՊՆ նախկին նախարարը բանակին կոչ է արել անցնելու ժողովրդի կողմը

Վրացական GHN գործակալության փոխանցմամբ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին վրացական բանակին կոչ է արել անցնելու ժողովրդի կողմը.

«Մի քանի օր անց վրաց ժողովուրդը նախագահ Սաակաշվիլիից ու նրա իշխանություններից բաժանված կլինի բարիկադներով: Այդ ժամանակ ես կանգնած կլինեմ իմ ժողովրդի կողքին: Ես բոլորից լավ գիտեմ, թե ինչ են զգում զինվորականները և ողջ բանակը:

Ճակատագիրն ինձ թույլ է տվել երկու տարի գտնվել բանակի շարքերում: Վերջին տարիների ընթացքում վրաց զինվորականներն արժանիորեն չեն գնահատվել ո՛չ Շևարդնաձեի, ո՛չ էլ Սաակաշվիլիի իշխանությունների կողմից:

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Սաակաշվիլին սկսեց հակակրանք տածել բանակի հանդեպ և մեր գլխին որպես դահիճ նշանակեց Ախալայային (պաշտպանության ներկայիս նախարար): Դրա միակ նպատակը մեզ վերահսկելն էր և երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ձեր ազատ արտահայտվելուն արգելք հանդիսանալը:

2008 թվականից հետո Սաակաշվիլին այն աստիճան ատեց ձեզ, որ սկսեց ձեզ օգտագործել միայն ռազմական շքերթների ժամանակ: Կամ էլ քիչ ավելին. նա գրոշների դիմաց սկսեց ձեզ էքսկուրսիաների ուղարկել Իրաք կամ Աֆղանստան, ինչի արդյունքում զոհվեցին ձեր ծառայակիցները:

Իշխանությունները բանակի հետ վարվում են այնպես, ինչպես Վրաստանի մնացած քաղաքացիների հետ: Հուսով եմ, որ վրաց զինվորականների ընտրությունը կփոխի պատմությունը, կջնջի ամոթը և կփրկի Վրաստանին: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե բանակը կանգնի ժողովրդի կողքին»:

Հիշեցնենք, որ Օքրուաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարար է եղել 17.12.2004-10.11.2006-ն ընկած ժամանակահատվածում:

Վրաստանում Օքրուաշվիլիին մեղադրում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Իսկ ապրիլի վերջին Վրաստանի «Ազգային ժողով» կուսակցության ներկայացուցիչ Էլիզբար Ջավելիձեն Օքրուաշվիլիին մեղադրեց հայկական արմատներ ունենալու մեջ` ընդգծելով, որ նրա հոր ազգանունը Ոսկանյան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում