Հնդկաստանում նախկին մահարաջայի աղջիկը հաջողության է հասել դատական գործընթացում: Այն տևել է 21 տարի: Նա կարողացել է ապացուցել, որ իրավունք ունի տնօրինելու 4 մլրդ դոլար գնահատվող կարողությունը:
Չանդիգրահ քաղաքի դատարանը վճռել է, որ Ֆարիդկոթ շրջանի նախկին մահարաջա Հարրինդերա Սինգհ Բրարի կարողությունը կիսվելու է: Ըստ կտակի՝ նրա ողջ կարողությունն անցել է բարեգործական հիմնադրամին, որը հիմնվել է նրա որոշ ծառաների ու աշխատակիցների կողմից:
Մահվանից հետո նա մի քանի տներ է թողել Դելիում և Հայդերաբադում, հինավուրց ամրոց, աէրոդրոմ, ոսկի, թանկարժեք զարդեր ու մի քանի վինտաժային ավտոմեքենաներ: Ահա այդ ամենը հիմա անցնելու է մահարաջայի երկու դուստրերին: