«Նապոլի»-ի սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը բացասական կարծիք ունի ֆուտբոլային գործակալների մասին և դեմ է այն հանգամանքին, որ վերջիններս գումարներ են ստանում` այս կամ այն ֆուտբոլիստի ակումբային գրանցման փոփոխությունը կազմակերպելու համար:
«Գործակալները քաղկեղ են ֆուտբոլի համար: Չեմ հասկանում, թե ինչու են ֆուտբոլիստներն օգտվում գործակալների ծառայություններից: Հոլիվուդում դերասաններն իրենք են իրենց վճարում:
Ֆուտբոլային գործակալներն այնքան են ինքնավստահ դարձել, որ երբեմն ցանկանում են նախապես տսանալ գումարը: Նրանք խելքահան են անում մեր ֆուտբոլիստներին` ֆուտբոլը դարձնելով զուտ բիզնես»,- նշել է Դե Լաուրենտիսը:








































