Wednesday, 15 07 2026
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով

Ե՞րբ է հրապարակվելու Ասոցացման համաձայնագիրը՝ ըստ փոխարտգործնախարարի

Լիտվան շատ նրբազգաց և ուշադիր է ԵՄ-ի արևելյան 6 գործընկերների հանդեպ: Այս մասին այսօր հայտարարեց փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Լիտվայի առաջիկա նախագահության շնորհանդես՝ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ Արևելյան գործընկերության գերակայությունները» խորագրով գիտաժողովի ժամանակ՝ կարևորելով ԵՄ-ում Լիտվայի նախագահությունը:

Մնացականյանի խոսքով՝ Լիտվայի հետ կապը Արևելյան գործընկերության շրջանակում առավել անմիջական է: «Մենք կարող ենք ուղղակի հեռախոսով ցանկացած պահի զանգահարել, փոխանակել մտքեր, տեղեկատվություն, ինչը շատ կարևոր է գործընթացի համար»,- ասաց Զ. Մնացականյանը:

Նա նշեց, որ իրենք շատ առիթներ են ունեցել և դեռ կունենան՝ ներկայացնելու, թե ինչ փոփոխություններ կբերի Ասոցացման համաձայնագիրը Հայաստանում: Այս տեսակետից, ըստ Մնացականյանի, շատ կարևոր է քաղաքացիական հասարակության և ակտիվ հասարակական կազմակերպությունների դերը: Այժմ, փոխարտգործնախարարի խոսքով, հասարակական քննարկումները մտնում են որակապես նոր փուլ՝ էապես ավելի խորը քննարկումներով:

«Երբեմն հարցնում են՝ ինչի՞ մասին է խոսքը, երբ ոչ ոք չի տեսել այդ պայմանագիրը: Ես ասեմ, որ ԵՄ-ն չի հասկանա, եթե մենք այժմ՝ բանակցությունները չավարտած, հրապարակենք պայմանագրի տեքստը»,- ասաց Զ. Մնացականյանը՝ հավելելով, որ Ուկրաինայի դեպքում այլ է. Ուկրաինան 2 տարի առաջ նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, հիմա ստորագրման ու վավերացման փուլում է, այդ պատճառով էլ պայմանագրի տեքստը հրապարակային է:

Ըստ փոխարտգործնախարարի՝ Հայաստանը տեքստը կհրապարակի, երբ հայկական կողմը ԵՄ-ի հետ կպայմանավորվի դրա հնարավորության շուրջ: «Պայմանագիրը 1000-ից ավելի էջ է, որը դեռ անցնելու է տեխնիկական զտում, լեզվական ճշգրտումներ: Բացի այդ՝ մի փոքր բովանդակային աշխատանք էլ կա, ուստի եթե մենք այսօր ինչ-որ բաներ հրապարակենք, հնարավոր է՝ խեղաթյուրումներից չկարողանանք խուսափել: Նույնը վիզաների դյուրացման պայմանագրի դեպքում էր, որը հրապարակվեց միայն վերջնական տեսքից հետո»,- ասաց Զ. Մնացականյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում