Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ժորդի Ալբան գովասանքի խոսքեր է հղել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հասցեին:
«Հիանալի կլիներ, եթե բոլոր դարպասապահները նման լինեին Տեր Շտեգենին: Նա աշխարհում լավագույնն է ոտքերի խաղով:
Տեր Շտեգենը մեր դարպասը կպաշտպանի շատ երկար տարիներ», – ասել է Ալբան:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Ատլետիկ»-ի հետ խաղում Տեր Շտեգենը ճշգրիտ կատարած փոխանցումների ռեկորդ էր սահմանել Իսպանիայի առաջնությունում:







































