«ՄանչեսթերՍիթի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբը պատրաստ է մեծ գումար վճարել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով: Ինչ վերաբերում է Ռոնալդուի աշխատավարձին, ապա «քաղաքայիններ»-ը մեկ մրցաշրջանում 18 մլն եվրո են առաջարկում նրան:
Ակումբում կարծում են, որ Ռոնալդուն էապես կհզորացնի թիմը: Քրիշտիանուի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը նաև հոգեբանական հարված կլինի «Յունայթեդ»-ի համար, որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել նախկինում` մինչև «արքայական ակումբ» տեղափոխությունը:







































