Ֆրանսիան հերթական անգամ հաստատել է աշխարհում ամենահայտնի զբոսաշրջային կենտրոնի իր կարգավիճակը: Ֆրանսիայի արվեստների, առևտրի և զբոսաշրջության նախարարության ամենամյա զեկույցում նշվում է, որ 2012 թ. հանրապետություն են այցելել 83 մլն օտարերկրացի հյուրեր: Այսպիսով, գերազանցվել է նախորդ տարվա ռեկորդը, երբ երկիր էր այցելել 81.4 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ընդունելով 83 մլն օտարերկրացի զբոսաշրջիկների՝ Ֆրանսիան աշխարհում ռեկորդ է սահմանել և իր առաջնայնությունը պահպանել այն ժամանակ, երբ այս ոլորտում ավելի ու ավելի շատ առաջարկներ են ի հայտ գալիս՝ համաշխարհային մասշտաբով»,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Հիմնականում երկիր զբոսաշրջիկներ են այցելում Ասիայի և Եվրոպայի երկրներից: Այս տարի ամենից շատ այցելուներ են եղել Գերմանիայից: Նախորդ տարվա համեմատ՝ 23 տոկոսով ավելի զբոսաշրջիկներ Ֆրանսիա են եկել Չինաստանից և 21 տոկոսով ավելի՝ Բրազիլիայից։