Արթուր Դավթյանը զրկվել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը շարունակելու հնարավորությունից:
Արթուրը հենացատկում իր ակտիվում գրանցել է 14.566 միավոր և զբաղեցրել 11-րդ տեղը: Որակավորման փուլից եզրափակիչ են դուրս գալիս 1-8-րդ տեղերը զբաղեցրած մարմնամարզիկները:
Այսօր՝ օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչներից կմեկնարկեն մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը և 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:








































