«Լացիո»-ի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան այսօր Միլան կժամանի` «Ինտեր»-ում բուժզննում անցնելու նպատակով: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Երկարատև բանակցություններից հետո ակումբները համաձայնության են եկել: Ի սկզբանե միլանցիները 18 մլն եվրո են առաջարկել կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց, իսկ հռոմեացիները պահանջել են 25 մլն:
Արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ «Ինտեր»-ը 22 մլն եվրո կվճարի Կանդրևայի տրանսֆերի դիմաց, ևս 3 մլն պայմանագրով կնախատեսվի որպես հավելավճար:
Բուժզննումը հաջողությամբ անցնելու դեպքում 29-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի «Ինտեր»-ի հետ:





































