Monday, 29 04 2024
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում ուժեղ է այնքան, որքան ուզում է. Գելա Վասաձե

Վրաստանը և Միացյալ Նահանգները խորացնում են գործընկերությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է Ջոն Քերիի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, որը փաստորեն տեղի է ունենում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախօրեին:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

– Պարոն Վասաձե, ինչպե՞ս է դրսևորվելու Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերության խորացումը: Դա որքանո՞վ կնպաստի Վրաստանի պաշտպանության և անվտանգության ամրապնդմանը:

– Այս հուշագիրը հիմնվում է դեռ 2008թ. դեկտեմբերին Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագրի վրա: Գործընկերության խորացումը արտահայտում է այն բոլոր իրողությունները, որոնք այսօր գոյություն ունեն Հարավային Կովկասում, իսկ իրողություններն այսպիսին են՝ Միացյալ Նահանգներն, իհարկե, ունի իր շահերը այս տարածաշրջանում, և գլխավոր շահն այն է, որ Հարավային Կովկասը լինի կայուն և խաղաղ: Սա կապված է ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար հարցերի հետ՝ հաշվի առնելով այն, որ մեր տարածաշրջանը մտնում է մեծ Մերձավոր Արևելքի մեջ:

ԱՄՆ-ի շահերը շատ առումներով համընկնում են ՆԱՏՕ-ի շահերի հետ, և ամենևին պատահական չէ, որ Քերիի այցը տեղի ունեցավ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին: Սա հենց այն է, որը մենք անվանում ենք ինստիտուցիոնալ համագործակցություն Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև, որովհետև ԱՄՆ-ը ոչ թե պարզապես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամն է, այլև ԱՄՆ-ը մեծամասամբ հենց ինքը ՆԱՏՕ-ն է: Ու թեև բոլոր որոշումները ՆԱՏՕ-ում ընդունվում են կոլեգիալ սկզբունքով, և փոքր երկրները, որտեղ ռուսական ազդեցություն կա, կարող են արգելափակել ՆԱՏՕ-ի և Վրաստանի լայնածավալ համագործակցությունը, տվյալ դեպքում Միացյալ Նահանգները դրսևորում է իրեն որպես ինքնիշխան պետություն, և այս համագործակցությունը հիմնվում է այն համոզման վրա, որ Վրաստանը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը:

– Իսկ ի՞նչ է սպասվում Վրաստանին Վարշավայի գագաթնաժողովում: Վրաստանը կստանա՞ ինչ-որ հատուկ կարգավիճակ Հյուսիսատլանտյան դաշինքում:

Վրաստանը արդեն իսկ ստացել է հատուկ կարգավիճակ Քերիի հետ ստորագրված համաձայնագրի շնորհիվ: Սա է հարցի ամբողջ էությունը: Չէ՞ որ դուք հասկանում եք, որ ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգներն է:

– Բայց փորձագետներն ասում են, որ Վրաստանը չի ստանա ՆԱՏՕ-ի անդամության գործողությունների պլանը:

Տեսեք, թե որն է խնդիրը. նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, չկարողացան լուծել սիրիական ճգնաժամը: ՆԱՏՕ-ն հենց Միացյալ Նահանգներն է, այսինքն՝ Վրաստանի և Միացյալ Նահանգների ուղիղ համագործակցությունը հանում է բոլոր հարցերը Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության մասին:

– Պարզապես խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա Վրաստանի անդամակցության հարցում, այդպե՞ս է:

– Այո, կոնսենսուս չկա, Ռուսաստանն էլ որոշակի ազդեցություն ունի ՆԱՏՕ-ի որոշ երկրներում, այդ պատճառով էլ ԱՄՆ-ը որոշել է ուղղակիորեն լուծել հարցերը դաշնակցի հետ:

– Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերության խորացումը կարելի՞ է համարել ԱՄՆ-ի պատասխան քայլ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման, մասնավորապես՝ նկատի ունեմ համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծումը Հայաստանի հետ:

– Չեմ կարծում, որ դա կապված է ՀՕՊ համակարգի ստեղծման հետ, քանի որ Միացյալ Նահանգները տվյալ դեպքում հանդես է գալիս որպես արբիտր, ոչ թե որպես հակամարտության կողմ, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

– ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի դիմակայությունը կարծես սրվում է հենց Վրաստանի և Սև ծովի շուրջ: Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Դուք կարո՞ղ եք պատկերացնել մրցամարտ 70 տարեկան հաշմանդամի և բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի միջև: Դժվար է, չէ՞: Ռազմական իմաստով Ռուսաստանը այդ 70-ամյա հաշմանդամն է, իսկ Միացյալ Նահանգները՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը: Ի՞նչ դիմակայության մասին է խոսքը:

– Այո, բայց համաձայնեք, որ Միացյալ Նահանգների դիրքերը Հարավային Կովկասում այնքան ուժեղ չեն, որքան Ռուսաստանի դիրքերը:

– Ես այսպես կպատասխանեմ. ԱՄՆ-ի դիրքերն ուժեղ են այնքանով, որքանով նրանք են ցանկանում և իրենց թույլ տալիս: Տվյալ դեպքում հարցն այն չէ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է յուրացնել Հարավային Կովկասը կամ ցանկանում է մեզ դարձնել իր արբանյակները: Ոչ, ԱՄՆ-ի շահը բոլորովին այլ է, այն է՝ Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն, և մասնավորապես՝ չկրկնվեն այն իրադարձությունները, որ եղան այս տարվա ապրիլին: Սրանում է տարբերությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որովհետև Ռուսաստանի համար կարևոր է այսպիսի հակամարտությունների հրահրումը, իսկ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ այսպիսի հակամարտություններ չլինեն:

– Պուտինը և Օբաման քննարկել են Ղարաբաղյան հարցը հեռախոսազրույցի ընթացքում: Պարզ է, որ տարածված հաղորդագրությունը շատ բան չի ասում խոսակցության իրական բովանդակության մասին: Ի՞նչ են, Ձեր կարծիքով, իրականում քննարկել Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները:

Հաղորդագրությունները միշտ էլ ֆորմալ են լինելու, որովհետև մենք՝ մեդիայի, հանրային կապերի, քաղաքագիտության ոլորտում աշխատողներս, ի տարբերություն քաղաքական գործիչների, կարող ենք ասել ճշմարտությունը այնպես, ինչպես կա: Իսկ ո՞րն է ճշմարտությունը, ինչի՞ մասին կարող էին խոսել նախագահները. բնականաբար, այն մասին, որ չլինեն սադրանքներ մեզ հայտնի պետության կողմից, և չվերսկսվեն ռազմական գործողությունները: ԱՄՆ-ին բացարձակապես պետք չի ևս մի պատերազմ Հարավային Կովկասում:

Ուզում եմ ավելացնել, որ Օբամայի վարչակազմի քայլերը դեռ ծաղիկներն են, պտուղները կլինեն այն ժամանակ, երբ կգա Հիլարի Քլինթոնը, որովհետև ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում շատ ավելի կոշտ է լինելու Հիլարի Քլինթոնի օրոք: Այդ դեպքում մեծ խաղը կշարունակվի այլ ձևաչափով: Այս իմաստով Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագիրը, ըստ էության, հիմք կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահի ակտիվ քաղաքականության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում