Wednesday, 15 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Քանի դեռ նախագահն Էրդողանն է, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ. Ջեմ Օզդեմիր

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի անդամ, «Կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որը հայտարարել էր Օզդեմիրի արյունը «լաբորատոր պայմաններում ստուգելու» անհրաժեշտության մասին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Բունդեսթագին ներկայացրած Օզդեմիրը հայտարարել է, որ արյան թեստ է անցել, և պարզվել է, որ աշխարհի քաղաքացի է: Օզդեմիրն ափսոսանք է հայտնել, որ 21-րդ դարում դեռ կան նման վարքով պետության ղեկավարներ, և կարծիք է հայտնել, որ քանի դեռ նախագահում է Ռեջեփ Էրդողանը, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ:

Օզդեմիրն ընդգծել է, որ իրենք առարկում են Թուրքիայում իթթիհատականների հերոսացմանը՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում գտնվել են բարեխիղճ նահանգապետեր ու մուսուլմաններ, որոնք փրկել են հայերին:

Խոսելով իրենց հասցեագրված սպառնալիքների մասին՝ Օզդեմիրը հայտարարել է, որ երկու անգամ է, որ իրեն թիկնապահներ են տրամադրվել, և երկու դեպքում էլ դա եղել է թուրքերի պատճառով:

Նա ընդգծել է, որ առաջին դեպքը գրանցվել է 1994 թվականից հետո, երբ առաջին անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ երկրորդ դեպքը՝ ներկայումս, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում