Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն սահմանվել է 1925 թ-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Առաջին անգամ օրվա խորհուրդը նշվել է 1950 թ-ին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ-ին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան: Այսօր էլ բացառություն չէ։











































