Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների հարցերը, որոնք մեկնում են Արցախ՝ առաջնագիծ: Նախատեսվում է փոփոխություններ կատարել, որպեսզի նրանք աշխատավայրում, գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ այնպիսի տպավորություն է, թե այս փոփոխությունները վերաբերելու են պետական հիմնարկներում աշխատողներին և հարց ուղղեց. «Իսկ եթե կամավորները անհատ ձեռներեցներ են, և հարկայինը պահանջում է, որ անպայման վճարներ անեն՝ չնայած չեն աշխատել, այդ դեպքում ո՞ր մարմինն է միջամտելու, որ այդ խնդիրները լուծվեն: Սոցիալական ի՞նչ երաշխիքներ կստանան»:
Մանրամասները՝ տեսանյութում: