Համացանցում դարձյալ հայտնվել է կիսամերկ աղջիկների պատկերող տեսանյութ, որոնք պարտադիր զինվորական ծառայություն են անցնում Իսրայելի բանակում: Այս անգամ համացանցում տեղադրվել է տեսանյութ, որը նկարահանվել է զորամասում:
Կադրերն իր կայքում առաջինը հրապարակել է իսրայելական Channel 2 հեռուստաալիքը: Տեսանյութում 3 աղջիկ ներքնազգեստով պարում են ինքնաձիգի շուրջը:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է մի կին եբրայերենով ասում, որ պատրաստվում է տեսանյութը ներբեռնել Facebook-ում ու նշել կադրերում երևացող աղջիկներին՝ գրում է The Jerusalem Post-ը:
Ինչպես ենթադրում է բրիտանական The Sun պարբերականը, նոր տեսանյութը կհարուցի բանակի ղեկավարության զայրույթը, որը վերջերս դատապարտող հայտարարություններ էր արել՝ ուղղված համացանցում ներքնազգեստով լուսանկարներ տեղադրած կին զինծառայողներին: Լուսանկարներն արվել էին Իսրայելի զորամասերից մեկում:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք բանակի ղեկավարությունը ծանոթացե՞լ է հերթական սադրիչ տեսանյութի հետ: Սակայն, ինչպես հայտնում է Ynet-ը, օրերս Իսրայելի բանակում հրաման է արձակվել սահմանափակել զինծառայողների կողմից սոցցանցերի օգտագործումը:











































