Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռոգոզինը և Մեդվեդևը ոչնչացրին Ռուսաստանի 25 տարվա դիվանագիտական ջանքերը. Կոլերով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները բանակցությունները վերսկսելու վերաբերյալ միանգամայն տրամաբանական են և իմաստավորված կդարձնեն բանակցային գործընթացը: Բայց դրանք նորություն չեն: Ադրբեջանը պիտի հետևեր դրանց նախկինում, այն է՝ զերծ մնար ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, շփման գծում լարվածություն հրահրելուց, ինչը ներկայիս պայմաններում անհնար է դարձնում որևէ երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հարցով: Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը և համոզված է, որ ամեն դեպքում բանակցային գործընթացն այլըտրանք չունի:

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոր բանակցային գործընթացը պիտի անպայման ներառի նոր տարրեր, որոնցից մեկը պիտի լինի Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելը:

«Հայաստանի դիրքորոշումը, որն արտահայտեց Սարգսյանը, ընդունվում է որպես տրամաբանական կարծիք: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դարձել են ռազմական ագրեսիայի թիրախ, և չի կարելի ձևացնել, թե  ոչինչ չի եղել»,- նշեց մեր զրուցակիցը:

– Պարոն Կոլերով, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձություններից հետո, Ձեր կարծիքով, Ռուսաստանի մոտեցումները ինչ-որ կերպ փոխվե՞լ են Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

– Փաստ է այն, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում ակնհայտորեն ճգնաժամ է ստեղծել կարգավորման գործընթացում, և հիմնախնդիրը լուծելու նախկին միջոցները, որոնք կիրառվում էին այս տարիների ընթացքում, արդեն չեն աշխատում: Հայաստանի նախագահի առաջ քաշած պայմանները բանակցությունների վերսկսման համար, կարելի է ասել, նվազագույնն է այն ամենից, ինչ կարող էր Հայաստանը առաջ քաշել: Սրանք տրամաբանական պայմաններ են, բայց այդ պայմանները նոր չեն հորինվել, դրանք նորություն չեն: Եվ այն, որ Հայաստանի նախագահը ստիպված է կրկնել այդ պայմանները, ցույց է տալիս, որ կարգավորման վերջին 22 տարիները անցել են անարդյունավետ: Սա ցույց է տալիս, որ անհրաժեշտ է նորից ստեղծել բանակցային ձևաչափ:

– Բայց շատերը մեկնաբանեցին այս հայտարարությունը, թե Հայաստանը հրաժարվում է բանակցություններից: Ինչո՞վ եք սա բացատրում:

Նախ, Հայաստանը չի հրաժարվում բանակցություններից, Հայաստանը պարզապես հրավիրում է ուշադրությունը այն պայմաններ վրա, որոնք ռացիոնալ և իմաստավորված կդարձնեն այդ բանակցությունները: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն է հրաժարվել բանակցություններից՝ վերսկսելով պատերազմը: Եվ որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը: Այդ մասին երկու անգամ հայտարարեց Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Նա ողջ պատասխանատվությունը դրեց Ադրբեջանի վրա, և հենց Ադրբեջանն է քանդել բանակցային գործընթացը:

Հայտնի չէ՝ բավարար կլինե՞ն արդյոք Սերժ Սարգսյանի հնչեցրած պայմանները, կաշխատե՞ն արդյոք դրանք, որովհետև, իմ համոզմամբ, պատերազմը կանխելու լավագույն միջոցը առաջնագծի ողջ երկայնքով խաղարարարների տեղակայումն է:

2008 թ. պատերազմը, Վրաստանի պատերազմը Հարավային Օսիայի դեմ, որը սկսվեց ռուս խաղաղապահների սպանությունից, ցույց տվեց, որ խաղաղարարները այս տարածաշրջանում անձեռնմխելի են, և նրանք կարող են պաշտպանել առաջնագիծը պատերազմի վերսկսումից:

– Թեև Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի տեսնում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն Լեռնային Ղարաբաղում:
Ես գիտեմ, ես չեմ խոսում ռուս խաղաղապահների մասին: Ես նույնիսկ կարծում եմ, որ ներկա պայմաններում, Ռոգոզինի և Մեդվեդևի՝ Ադրբեջանին ծանր զինատեսակների մատակարարումը շարունակելու մասին հայտարարություններից հետո, ռուս խաղաղապահների տեղակայման որևէ հնարավորություն այլևս չկա: Ռոգոզինը և Մեդվեդևը իրենց հայտարարություններով ոչնչացրին ռուսական դիվանագիտության վերջին 25 տարիների ջանքերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հիմա Ռուսաստանը ստիպված կլինի զրոյից ստեղծել վստահության մթնոլորտ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հանդեպ:

– Կարելի՞ է ասել, որ այս իրադարձությունները և Հայաստանի դիրքորոշման կոշտացումը արտացոլում են որակական փոփոխությունները հայ-ռուսական հարաբերություններում:

– Ըստ իս՝ գլխավոր փոփոխությունը ռուս-հայկական հարաբերություններում արդեն տեղի է ունեցել, և ես խոսեցի դրա մասին: Շատ լուրջ հարված է հասցվել Ռուսաստանի նկատմամբ վստահությանը, վստահության մթնոլորտին: Իհարկե, մնացել է փաստաթղթային հզոր և հարուստ հիմք Եվրասիական միությունում, ՀԱՊԿ-ում, ռազմական համագործակցության, սահմանապահ ծառայության վերաբերյալ: Բոլոր այս համաձայնագրերը Հայաստանի և ՌԴ-ի միջև պահպանվել են, բայց վստահության մթնոլորտը արդեն դժվար կլինի վերականգնել: Եվ ես կարծում եմ, որ ներքին դիստանցիան Հայաստանում Ռուսաստանի հանդեպ ևս փաստ է:

– Իսկ ինչպիսի՞ արձագանք են Մոսկվայում ստացել Սարգսյանի այս հայտարարությունները «Բլումբերգի» հետ հարցազրույցի ընթացքում՝ բանակցությունների վերսկսման նախապայմանների և ռուս խաղաղապահների վերաբերյալ:

– Մոսկվայում շատ ձայներ և գլուխներ կան, բայց Հայաստանի դիրքորոշումը, որն արտահայտել է Սարգսյանը, ընդունվում է որպես տրամաբանական կարծիք: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դարձել են ռազմական ագրեսիայի թիրախ, և չի կարելի ձևացնել, թե  ոչինչ չի եղել: Կարծում եմ՝ Ռուսաստանը և Մինսկի խմբի մյուս համանախագահները կշարունակեն ջանքեր գործադրել բանակցությունները վերսկսելու համար, և այդ ջանքերը կներառեն նոր բաղադրիչներ, նոր տարրեր և չափանիշներ: Այդ տարրերից է Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ ընդգրկելը՝ որպես կարգավորման կողմ: Առայժմ այդ գաղափարը կա:

– Իսկ ի՞նչ նախադրյալներ կան բանակցությունները վերսկսելու համար՝ նկատի ունենալով այսօրվա իրավիճակը շփման գծում, շարունակվող ռազմական գործողությունները:

Բանակցությունները, այսպես թե այնպես, այլընտրանք չունեն: Նույնիսկ շփման գծի տեխնիկական սպասարկումը պահանջում է ինչ-որ բանակցություններ: Չնայած այն հանգամանքին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը այսօր պատրաստ չեն բանակցություններին, միևնույն է, բանակցությունների հեռանկարը կպահպանվի: Խնդիրը միայն այն է, թե ի՞նչ նոր պարամետրեր կներառվեն բանակցային գործընթացում: Սա ամենակարևորն է:

– Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին, որը Հայաստանի կողմից գնահատվեց որպես 1994 թ. Զինադադարի մասին անժամկետ համաձայնագիրը չեղարկելու միակողմանի փորձ: Սրանով Ադրբեջանը փորձում է նսեմացնե՞լ Ռուսաստանի դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում, որովհետև հենց Ռուսաստանն է առանցքային դեր խաղացել 94 թ. համաձայնագրի կայացման գործում:

Դուք շատ լավ ծանոթ եք Ադրբեջանի դիրքորոշմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վերաբերյալ: Ադրբեջանը, կարելի է ասել, մեկ աչքով է նայում այդ բանաձևերին և ընդհանրապես ՄԱԿ-ի գործողություններին. տեսնում է միայն այն տողը, այն կետը բանաձևում, որն իրեն ձեռնտու է: Ռուսաստանցի հարգարժան դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը բազմիցս ապացուցել է իր վերլուծություններում, որ Ադրբեջանը հակամարտության կողմերից առաջինն էր, որը կատեգորիկ կերպով հրաժարվում էր իրականացնել, երբեք չի իրականացրել այդ բանաձևերի պահանջները: Այդ պատճառով հերթական փաստաթուղթը պարզապես մանևր է Ադրբեջանի համար, փորձ՝ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու:

– Իսկ գուցե դա փորձ է բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից տեղափոխել ՄԱԿ-ի հովանու ներքո՞, որտեղ Ադրբեջանը բազմաթիվ, այսպես ասած, մուսուլման ընկերներ ունի:

– Կարծում եմ՝ ՄԱԿ-ը իր պատասխանատվության տակ չի առնի հակամարտության կարգավորումը, քանի դեռ դա չեն ցանկացել հակամարտության բոլոր կողմերը և ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սա ևս նոր երևույթ չէ. Ադրբեջանը նախկինում բազմիցս փորձել է տեղափոխել բանակցային գործընթացը այլ ձևաչափեր: Բայց Ադրբեջանն այսօր ոչ թե մուսուլմանական համերաշխության մասին պիտի մտածի, որն իրականում չկա, այլ մտածի, թե ինչպես վերականգնի իր հանդեպ վստահությունը՝ որպես բանակցային կողմ, անկախ այն հանգամանքից, թե որտեղ այդ հարցը կքննարկվի՝ ՄԱԿ-ում, թե լուսնի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում