Saturday, 11 07 2026
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով

Հայերի մասին գրելու համար իր երկրում հալածվող Աքրամ Այլիսլին բաց նամակով դիմել է Ալիևին

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, ում երկրի իշխանությունները հետապնդում են ոչ իշխանահաճո պահվածքի, ելույթների ու հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ստեղծագործությունների համար, բաց նամակով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը:

Բաց նամակում Այլիսլին, դիմելով Ալիևին, նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի քննությունը մոտ է ավարտին: «Իմ հացանքը կայանում է նրանում, թե ես իբր ավազակություն եմ արել Բաքվի օդանավակայանում, երբ պատրաստվում էի մեկնել Վենետիկյան գրական փառատոնին: Սակայն տեսագրող սարքերը որևէ նման բան չեն ֆիքսել: Բացի այդ, ինձ մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցին այնքան ուժեղ հարվածելու մեջ, որի հետևանքով նրա մարմնի վրա կապտուկներ են առաջացել: Տարօրինակ համընկմամբ` ձայնագրող տեսախցիկները նման բան ևս չեն ֆիքսել: Կարելի է արդյոք համոզել որևէ մեկին, որ 78-ամյա մարդը, ով թույլ սիրտ ունի, կարող է նման քայլի դիմել սպորտային կառուցվածք ունեցող 35-ամյա երիտասարդի դեմ»,- նշել է Այլիսլին` ընդգծելով, որ երբ օդանավակայանում իրեն նման մեղադրանք են առաջադրել, նա չի էլ հավատացել, որ իսկապես կարող է գործը հասնել դատարան:

Գրողը նշել է, որ այս ամբողջ ընթացքում ակնկալել է, որ այս գործի առնչությամբ Ալիևը որևէ հայտարարություն կանի, սակայն նրա լռությունը հերթական անգամ ապացուցել է, որ իր հանգիստ գոյությունն ու գրական գործունեության շարունակումն այդ երկրի իշխանական շրջանակներին չեն հետաքրքրում:

«Վերջին տարիների ընթացքում ես և իմ ընտանիքը ենթարկվել ենք տարատեսակ վիրավորանքների և զրկանքների: Ես շատ կցանկանայի հավատալ, որ մեզ կթողնեին հանգիստ ապրել մեր երկրում: Սակայն իրականությունը վկայում է, որ ամեն բան հակառակն է, և այն հետապնդումները, որոնք սկսվել են 3 տարի առաջ, նախկինի պես շարունակվում են:

Սակայն այս քարոզչությունը վերսկսել, պարո՛ն նախագահ, չարժեր: Նախ և առաջ այն պատճառով, որ իմ` քննադատությունների առիթ դարձած «Քարե երազներ» վեպը դուրս է եկել քաղաքական ենթատեքստից և իր տեղն է զբաղեցրել` ապրելով գրական ստեղծագործության կյանքով»,- նշել է ադրբեջանցի գրողը` փաստելով, որ գիրքը հրատարակվել է տարբեր հրատարակչությունների կողմից, որոնք, հեռու լինելով քաղաքականությունից, գնահատել են ստեղծագործության գրական արժեքը:

«13 պրոֆեսորների կողմից ինձ Նոբելյան մրցանակի առաջադրելը չպետք է դիտարկել որպես հայկական քարոզչության ակտիվացում, քանի որ այդ դիմումը ստորագրած անձինք որևէ քաղաքական խաղի մաս չեն կազմում: Ես միանգամայն համոզված եմ, որ քանի դեռ մենք չենք ցանկանում լսել աշխարհին, աշխարհը չի լսի մեզ»,- նշել է Այլիսլին` ընդգծելով, որ երկրին տնտեսական բարեփոխումների կողքին ավելի անհրաժեշտ են գաղափարական փոփոխություններ:

Նա նշել է, որ դժվարությամբ է ընկալում, թե ինչ խնդիրների կարող էր իր ստեղծագործությունն առաջացնել ադրբեջանական իշխանությունների և պաշտոնական գաղափարախոսության համար: Այլիսլին դեմ է արտահայտվել այն կարծիքին, թե իր վեպը «ոչնչացնում է ադրբեջանցի ժողովրդին»:

Նա նշել է, որ այս տարիքում իրեն ավելի շատ մտահոգում է ոչ թե իր, այլ իր ընտանիքի, աշխատանքից զրկված երեխաների ապագան: «Միամիտ կլիներ կարծել, թե գայլ-չինովնիկների և կաշառակերների երկրում որևէ մեկը հոգ կտանի իմ երեխաների համար: Այդ իսկ պատճառով բոլոր այս մտքերն ինձ վրա ազդում են, ինչպես մղձավանջային երազը: Արդեն ավելի քան երեք տարի ես իմ հայրենիքում ենթարկվում եմ շանտաժի, բարոյահոգեբանական ճնշման, իմ տարրական իրավունքների խախտման:

Հարգարժա՛ն նախագահ, հավատացե՛ք, ես երբեք սկանդալների կողմնակից չեմ եղել: Եվ ես մեղավոր չեմ, որ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպն աշխարհում նման ռեզոնանս է ստեղծել ու լուսաբանվում է շատ ԶԼՄ-ների կողմից: Ձեզ ուղղված նամակիս պատճառը համոզմունքն է և մեծ հույսը, որ Դուք հոգ կտանեք, որ պատժվեն միջադեպի իրական մեղավորները»,- եզրափակել է նամակն ադրբեջանցի գրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում