Wednesday, 15 05 2024
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը

Մեր բանկային համակարգն ու կապի ոլորտը պատրաստ են ինտեգրվելու Եվրոպայի տնտեսությանը

Հայաստանում բանկային համակարգն ու կապի ոլորտը շատ զարգացած են և պատրաստ են արագորեն ինտեգրվելու Եվրոպայի տնտեսությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի (ՏՀԵԼ) հայաստանյան կառույցի նախագահ Րաֆֆի Սեմիրջյանը: Նրա խոսքով` մոտ մեկ տարի առաջ Հայաստանում հիմնված ՏՀԵԼ-ի գրասենյակը ուսումնասիրություններ է կատարել այդ երկու ոլորտներում, առաջիկայում կուսումնասիրվեն տնտեսության այլ ոլորտները ևս: «Օրինակ՝ կապի ոլորտում գներն ու առաջարկվող ծառայությունները Հայաստանում շատ ավելի էժան են, քան տարածաշրջանի շատ այլ երկրներում»,- հայտարարեց Րաֆֆի Սեմիրջյանը:

ՏՀԵԼ-ում ներկայացված են ԵՄ երկրների հիմնականում մասնավոր հատվածը` գործարարները, ինչպես նաև ակադեմիական հատվածը` տնտեսագետները: ՏՀԵԼ-ի եվրոպական կառույցի ղեկավար Բեռնարդ Սնոյի խոսքով` գործելով նաև Հայաստանում՝ ՏՀԵԼ-ը նպատակ ունի աջակցել ԵՄ-Հայաստան արևելյան գործընկերությանը` ներկայացնելով հատկապես գործարար հատվածի վերաբերմունքն ու առաջարկները: Ի դեպ, ԵՄ ոչ անդամ երկրներից ՏՀԵԼ-ը գործում է միայն Հայաստանում ու Շվեյցարիայում:

«Դեռևս 2007-ից մեկնարկած եվրոպական հարևանության քաղաքականության նպատակն էր, որպես արդեն 2005-ին մեծացած ԵՄ-ի հարևաններ, տեսնել բարեկեցիկ ու բարգավաճ երկրներ, ովքեր ի վիճակի են մրցակցել Եվրամիության հետ: Տեսնելով այդ քաղաքականության հաջողությունները` ավելի ամբիցիոզ քայլեր արվեցին, և 2009-ից մեկնարկեց Արևելյան գործընկերությունը: Այն գործում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, այսինքն` որքան արագ է ինտեգրվում Հայաստանն ու բարեփոխումներ անում, այնքան շատ է Եվրամիությունից օժանդակություն ստանում»,- ասաց Բեռնարդ Սնոյը, ով, ի դեպ, նախկինում զբաղեցրել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում