Երեքշաբթի առավոտյան Բեռլինում խոշոր գործողություն է իրականացվել արաբական ծագմամբ ենթադրյալ հանցավոր կլանի դեմ, որին 220 իրավապահ է մասնակցել: Այս մասին հայտնում է Tagesspiegel-ը:
Ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Ռեդլիխի հաղորդմամբ՝ ուժայինները, այդ թվում՝ 60 հատուկ ջոկատային, մոտ 14 խուզարկություն են կատարել Նոյքյոլն շրջանում, նաև Հերմսդորֆ և Լանքվից շրջաններում: Գործողության նպատակը եղել է 20-56 տարեկան 6 տղամարդ: Ռեդլիխի տեղեկությամբ՝ նրանց բոլորին բռնել են:
Ձերբակալվածները կարող են մասնակից եղած լինել առնվազն մեկ պատվերով սպանության ընթացիկ տարվա մարտի կեսին և 2014 թ. Բեռլինում KaDeWe առևտրի կենտրոնում թանկարժեք իրերի խանութի կողոպուտին: n-tv հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այն ժամանակ գողերը տարել են ընդհանուր ավելի քան 800 000 եվրոյի զարդեր և ժամացույցներ:













































