Saturday, 11 07 2026
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

ԼՂՀ-ն ճանաչելու դիմում՝ ՀՀ Ազգային ժողովին

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

ԼՂՀ Ստեփանակերտի  Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանը  հիմք  ընդունելով  2016թ. ապրիլի 5-ի գիտխորհրդի որոշումը  (արձանագրություն  հ.7)  դիմում է Հայաստանի  Հանրապետության  Ազգային ժողովին ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Որոշման կայացման հիմքում հետևյալ հիմնավորումներն են.

ա) Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և որպես ինքնիշխան պետության հռչակման գործընթացն իրավական տեսակետից հիմնավորված է և միջազգային իրավունքի դիտակետից շահարկելի չէ:

բ) Անկախության հռչակման պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրել է ժողովրդավարական պետության կերտման ուղին. Լեռնային Ղարաբաղի պետականաշինության գործընթացին հետևող օտարերկրյա դիտորդական առաքելությունները բազմիցս հաստատել են այս իրողությունը:

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը և դրանով ենթադրվող իրավունքներն ու պարտականությունները թույլ կտան նրան հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:

դ) Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում առկա փաստացի հարաբերությունների իրավաբանական ամրագրման և նոր մակարդակի վերաճման հնարավորություն է:

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական հարթակում հնարավորություն կտա հստակեցնելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր ուղիներ: Հատկանշական է, որ այս գործընթացը ցայսօր խաթարված է. 1994 թ. մայիսյան զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանն առաջնորդվում է բանակցությունները փակուղի տանելու և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին բանակցությունների սեղանից օտարելու գործելակերպով և տրամաբանությամբ:

Հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ որոշումները կայացվել են Ստեփանակերտ-Բաքու անմիջական բանակցությունների արդյունքում՝ գիտխորհրդի անդամները  վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի կարող խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին, հնարավորություն կտա այդ գործընթացին վերագտնել իր ամբողջական ձևաչափը: 2016 թ. ապրիլի 1-5-ը Արցախի սահմաններին ծավալված ռազմական լարվածության նոր մակարդակը պարտադրում է կիրառել նոր լծակներ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նոր լծակների շարքում դիտվում է կոչի առարկան՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը:

ԼՂՀ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհուրդը  կոչ  և  խնդրանք  է  հղում  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհուրդ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում