Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Մատս Հյումելսը հայտնել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի «Բավարիա»-ի դեմ խաղից իր սպասելիքների մասին: Հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 5-ին, Դորտմունդում:
«Մենք կպայքարենք: Ցանկանում ենք նվազեցնել միավորների տարբերությունը՝ հասցնելով այն 2-ի: Առաջնության վերջնամասը թեժ է լինելու:
Մյունխենցիներն, իհարկե, գիտեն, թե ինչ է իրենց սպասվում: Բայց մենք նույնպես հասկանում ենք, թե ինչ կա առջևում»,- դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Հյումելսի խոսքերը:







































