Sunday, 12 05 2024
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ

Նոր Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու

Երեկ կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգիրքը, և այն կուղարկվի խորհրդարան՝ քննարկելու և հաստատելու: Նոր Ընտրական օրենսգիրքը անհայտ է պատգամավորների ճնշող մասին, որովհետև այն նախօրոք չի քննարկվել խորհրդարանում: Պատգամավորները, լավագույն դեպքում, ընդամենը մեկ շաբաթ ժամանակ կունենան ծանոթանալու դրա հետ, որից հետո նրանք կհաստատեն այն:

Շատերի համար փաստաթղթին ծանոթանալը պարտադիր չէ, նրանք, միևնույն է, կողմ են քվեարկելու: Իսկ նրանք, ովքեր կցանկանային ծանոթանալ, կարդալուց հետո, միևնույն է, շատ բան չեն հասկանալու, որովհետև Ընտրական օրենսգրքի նախագիծը գրված է այնքան բարդ և խրթին, որ ընթերցելուց հետո հնարավոր է խճճվել ու այդպես էլ ոչինչ չհասկանալ: Պատգամավորների հույսն այն է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մարդկային պարզ լեզվով կբացատրի, թե ի վերջո ինչպես պետք է կազմակերպվի ընտրական գործընթացը:

Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ լինելու է մեկ բազմամանդատ ընտրատարածք, և Հայաստանը բաժանվելու է 13 ընտրատարածքների: Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Ստացվում է, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն պետք է կազմի 14 ցուցակ:

Ըստ նոր Օրենսգրքի՝ այդ ընտրատարածքներից յուրաքանչյուրում կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ներկայացրած ցուցակներում պետք է լինի առնվազն 5 թեկնածու՝ յուրաքանչյուր 10 հազար ընտրողի հաշվարկով: Համապետական ցուցակն էլ պետք է կազմված լինի երկու մասից, որի առաջին մասում լինեն թեկնածուներ բոլոր տարածքներից, իսկ երկրորդ մասը պետք է վերաբերի ազգային փոքրամասնություններին:

Նախ՝ ի՞նչ իմաստ ունի այն սահմանափակումը, որ կուսակցության համամասնական ցուցակում պետք է ընգրկված լինեն բոլոր տարածքները ներկայացնող թեկնածուներ: Ենթադրենք որևէ կուսակցություն Սյունիքից կամ Տավուշի մարզից չի ներկայացնում թեկնածու, ի՞նչ է՝ միայն այդ հիմքով ԿԸՀ-ն պետք է մերժի՞ այդ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: Բացի այդ, եթե կուսակցությունը ստացել է 5 տոկոս և մտել է խորհրդարան, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ 5 պատգամավորներից մեկը պետք է լինի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ինչո՞ւ, օրինակ, կուսակցությանը իրավունք չի վերապահվում որևէ առանձին ընտրատարածքի համար ընտրական ցուցակ չներկայացնել:

«Կուսակցությունների մանդատների ուղիղ կեսը համապետական ցուցակներից է ընտրվում, ուղիղ կեսը՝ տարածքային ցուցակներից». սահմանում է նոր Ընտրական օրենսգիրքը: Այս ձևակերպումը ևս անհասկանալի է, որովհետև ենթադրենք՝ կուսակցությունը ստացել է 5 կամ 7 մանդատ, հիմա այդ ոնց կիսենք այս թիվը, որ կեսը լինի համապետական ցուցակից, իսկ կեսը՝ տարածքայինից:

Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար: Անհասկանալի է, թե ինչու 54 և ոչ թե 51 տոկոս: 51 տոկոս ունենալու դեպքում դաշինքը կարող է անցկացնել իր ուզած օրենքները, և ձևավորել կառավարություն: Այս սահմանափակումը անիմաստ է նաև քաղաքական տեսակետից: Օրինակ՝ որևէ կուսակցություն ստացել է 47 տոկոս, և դաշինք է ձևավորում 6 տոկոս ստացած կուսակցության հետ: Ինչու ստիպել, որ նրանք իրենց հետ դաշինքի մեջ վերցնեն ևս մեկ կուսակցության: Ինչ վերաբերում է որոշ պաշտոնյաների նշանակմանը, օրինակ՝ ԿԲ կամ Վերահսկիչ պալատի նախագահին, ապա դրա համար անհրաժեշտ է ձայների 3/5-րդը:

Ընդհանրապես այս նոր Ընտրական օրենսգիրքն այնքան խրթին ու բարդ է, որ ընտրական գործընթացը կազմակերպելու ժամանակ առաջանալու են բազմաթիվ խնդիրներ: Շատերը կարծում են, որ բացի օրենսգրքի հեղինակներից, դժվար թե որևէ մեկը կարողանա գլուխ հանել դրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում