Օրերս Հանրապետական կուսակցության ու Դաշնակցության միջև ստորագրված համագործակցության համաձայնագրին հաջորդեցին երեք գերատեսչություններում՝ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության նախարարների ազատման ու նոր նախարարների նշանակման հրամանագրերը:
Կրթության և գիտության նորանշանակ, բայց արդեն 3 անգամ այդ պաշտոնը զբաղեցրած, նախարար Լևոն Մկրտչյանը ոլորտում ունեցած կենսափորձի շնորհիվ ունի մեծ հնարավորություն արդյունավետ կառավարում իրականացնելու համար, կարծում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Միևնույն ժամանակ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բլեյանը նկատեց՝ կրթության և գիտության նախարարը նախևառաջ քաղաքական պաշտոն է, և այն չի կարելի դիտարկել քաղաքական զարգացումներից դուրս: