ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գոհ է ընթացիկ մրցաշրջանում իր ելույթներից:
«Ես հիանալի եմ խաղում: Անհավանական է: Կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացնում:
Ես 28 գոլ եմ խփել և գոլային 10 փոխանցում կատարել: Անգամ չէի մտածում, որ դա հնարավոր է: Երբեք այսքան լավ չեմ խաղացել»,- Le Parisien-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:







































