Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի հրաժարվի նավթի միջազգային շուկայում իր քվոտայից։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Առաջին հերթին կարևորն այն է, որ նավթի շուկան գերհագեցած է։ Եվ երկրորդն այն է, որ Իրանը չի զիջի իր քվոտան»,- ասել է նավթարդյունաբերության նախարարը։
Բացի այդ, նա հաստատել է, որ Իրաքի ու Վենեսուելայի իր գործընկերները պետք է ժամանեն չորեքշաբթի՝ եռակողմ հանդիպում անցկացնելու ու նավթի արդյունահանման սառեցումը քննարկելու համար։
Պատասխանելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի ու ՕՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման հարցին՝ իրանցի նախարարը հայտարարել է, որ ծանոթ չէ դրա արդյունքներին։










































