52-ամյա մասնագետ Թոմաս Շաֆը հեռացվել է Բրեմենի «Վերդեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի արդյունքները չեն գոհացրել ակումբի ղեկավարներին, և մասնագետը պաշտոնանկ է արվել 14 տարվա աշխատանքից հետո: Հիշեցնենք, որ «Վերդեր»-ը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից միայն 2 տուր առաջ խոսափեց բարձրագույն խումբը լքելուց:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում կայանալիք «Նյուրնբերգ»-ի դեմ խաղում թիմը ղեկավարելու են գլխավոր մարզչի պաշտոնակատարներ Վոլֆգանգ Ռոլֆն ու Մատիաս Հյուրնբախը:







































