Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության կատարած աշխատանքը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, փրկարար և Էկոպարեկային ծառայությունների աշխատակիցներ։

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի արտակարգ իրավիճակների կառավարման, դրանց հետևանքների վերացման և արագ արձագանքման գործում։

ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է 471 կանչ, որից 134-ը՝ տեխնածին բնույթի, 30-ը՝ տարերային և այլ դեպքեր։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհերի թիվը նվազել է՝ 50, տուժածներինը՝ 11,5 տոկոսով։ Գրանցվել է 113 հրդեհ, որից 49-ը՝ բուսածածկ և խոտածածկ տարածքներում․ հրդեհի մեկ դեպք գրանցվել է անտառածածկ տարածքում։

Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է աղետների ռիսկի կառավարման պլաններն առկա իրավիճակին համապատասխանեցնելու և առավել իրատեսական դարձնելու նպատակով ակտիվացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Նախարարը հանձնարարել է համագործակցելով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների հետ՝ ակտիվացնել իրազեկման աշխատանքները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի ծառահատումների դեմ պայքարին։

Քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման, գետերի վարարումների, անտառային ճանապարհների բարելավման, կուտակված թափուկի մաքրման վերաբերյալ հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման և այդ ուղղությամբ միջգերատեսչական համագործակցության հարցեր։

Կարևորվել է նաև գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես՝ խոտհնձի ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ բնակչության շրջանում բացատրական աշխատանքների անցկացումը։

Գետերի մաքրման և ափապաշտպան կառույցների ամրացման ուղղությամբ կատարված աշխատանքներն է ներկայացրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա նշել է, որ առկա ռիսկերը պահանջում են շարունակական և համակարգված ջանքեր հատկապես անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ Տավուշը առավել անտառածածկ մարզերից է։

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը նշել է, որ Տավուշի մարզի անտառամերձ և հանգստյան գոտիներում Փրկարար ծառայության ու Էկոպարեկային ծառայության աշխատակիցները համատեղ իրականացրել են հրդեհավտանգ տարածքների մշտադիտարկում, ինչպես նաև հրդեհների կանխարգելման գործողությունները համակարգելու նպատակով համայնքներում անցկացվել են հանդիպումներ։

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ թեև ծառայությունը Տավուշի մարզում նոր է ձևավորվել, սակայն Փրկարար ծառայության հետ արդեն իսկ կա արդյունավետ համագործակցություն։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է միջգերատեսչական մակարդակում համագործակցությունը՝ ընդգծելով, որ խնդիրների վերհանման և լուծման տեսանկյունից անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել նման ձևաչափով հանդիպումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում