«Երբ կա քաղաքական երկխոսություն կամ քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն, առաջին հերթին պետք է պաշտոնները ընկալենք ոչ թե անձնավորված, այլ ընկալենք, որպես քաղաքական պատասխանատվության, մասնագիտական դաշտում առավել ընդգրկվածության առումով:
Չկա որևէ մի նախարար, որևէ պաշտոնյա, որը չհասկանա կամ չընկալի, որ քաղաքական անհրաժեշտությունը անձնական և մասնագիտական կարողությունների դաշտից դուրս է»: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: