Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ո՛չ ապահարզանին. Վաղը հարսանիք է

Ամենայն հավանականությամբ վաղը ՀՀԿ-ն կազդարարի դաշնակցության հետ ձևավորելիք համագործակցության ձևաչափը։ Հայաստանում մեկնարկած կոալիցիոն քննարկումները վկայեցին, որ դրանք մեկնարկել են, Հայաստանում հերթականը լինելով, այնուամենայնիվ իրենց բնույթով էապես տարբերվելու են նախկին կոալիցիաներից: Եվ սրա պատճառը ոչ թե այն է, որ փոխվել է Հայաստանի իշխանության մտածելակերպը, այլ իրավիճակն է փոխվել, այդ թվում՝ աշխարհում: Դա իր ազդեցությունն է թողել Հայաստանի իշխանության ձևավորման ներկայիս փուլի վրա, որը միայն հերթական փուլ չէ:

Հայաստանը թևակոխում է անկախության երրորդ տասնամյակը, որը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհն է թևակոխում հարաբերությունների համակարգային վերանայման փուլ: Սա իր հետքն է թողնում Հայաստանի վրա: Առայժմ շատ շոշափելի են դառնում դրա տնտեսական ազդեցության հետքերը, որոնք էլ իրենց հերթին ազդեցություն են թողնելու քաղաքական գործընթացներում: Մեծ հաշվով, Հայաստանում ուղիղ քաղաքական արտաքին ազդեցության ժամանակները կամ դրանց հավանականության ժամանակները մնում են անցյալում, և Հայաստանը թևակոխում է մի փուլ, երբ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները կհարաբերվեն տնտեսական լծակներով ու մեխանիզմներով, դրանց միջոցով լուծելով նաև քաղաքական խնդիրներ: Այսինքն՝ այդ խնդիրները Հայաստանի իշխանությունը և քաղաքական համակարգը կլուծի ինքն իր մեջ, իսկ պրոցեսի, այսպես ասած, արտաքին կառավարումը կիրականացվի տնտեսական լծակներով:

Ակնհայտ է, որ ինչպես համաշխարհային տնտեսական համակարգն է սպառել իրեն և ներկայումս տեղի են ունենում էական վերանայումներ, որոնց տրամաբանության մեջ են թե՛ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, թե՛ նավթի գնանկումը, թե՛ իրանյան կարգավորման միտումները, թե՛ արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումները, այնպես էլ իրեն սպառել է և լրջագույն ճգնաժամի շեմին է Հայաստանի տնտեսությունը: Իսկ քանի որ տնտեսությունն ու քաղաքական որոշումներ կայացնող սուբյեկտները խիստ նույնականացված են Հայաստանում, տնտեսական համակարգի վերանայումները անխուսափելիորեն բերելու են քաղաքական համակարգային վերանայումների և այսպես ասած՝ մեծամասնության կամ մեծամասնական հենքի փոփոխության հրամայականի:

Բավական նուրբ է պարզել ու հասկանալ, թե ի վերջո՝ հավն է առաջինը հայաստանյան համակարգում, թե ձուն, սակայն ակնհայտ է, որ տնտեսական վերանայում առանց կառավարող մեծամասնության կազմի վերանայման, գործնականում անհնար է: Մեկո՞վ է հնարավոր գնալ մյուսին, թե՞ առաջինով գնալ երկրորդին՝ սա արդեն մեխանիզմի քննարկումների հարց է: Մի բան հստակ է, որ տնտեսական վերանայման չգնալ հնարավոր չէ, իսկ այդ դեպքում անհնար է չգնալ երկուսին էլ: Եվ համակարգը սա, իհարկե, հասկացել է վաղուց: Ընդ որում՝ հնարավոր չէ միանշանակ ասել, որ խնդիրը նաև որակական վերանայումն է: Ներքին մակարդակում սա չկա ընդհանրապես, և առավելագույնը կարող է լինել կոսմետիկ նպատակ: Արտաքին մակարդակում սա էլ կարող է չլինել, այլ լինել նվազագույնը զուտ անվանական վերանայումների, կազմի անվանական փոփոխությունների հարց: Սակայն անվանական ոչ միայն արարողակարգային, այլ, բնականաբար, ներկայացվող և հետապնդվող շահերի, այսինքն՝ դրանց կրող խմբավորումների առումով:

Պատահական չէ, որ միջազգային հանրությունը հավանության արժանացնելով սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, այնուհանդերձ առկախել է իր վերաբերմունքը լիարժեք արտահայտելու հարցը: Եվ այստեղ ընտրախախտումներն ու կեղծիքները առիթ են, ոչ թե պատճառ: Իսկ պատճառը այն է, որ դեռ պետք է դիտարկել, թե որքանով է տեղի ունենում այդ երկսայր վերանայումների գործընթացը և ինչ արդյունքի է հանգեցնում, փոխվո՞ւմ է որևէ էական բան խորհրդարանական մեծամասնության կազմում, քարտեզում, այսպես ասած ստատուս քվոյում, թե ոչ: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ փոխվի ՀՀԿ-ն, այլ փոխվի ստատուս քվոն ՀՀԿ-ում, և ինչ աստիճանի կլինեն այդ փոփոխությունները: Սա է արտացոլվում ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի կոալիցիոն պայմանավորվածության հանդեպ ՀՀԿ-ի բավականին կոշտ արձագանքից, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կուսակցապետն է, սակայն կուսակցությունն ասում էր, որ տեղյակ չի եղել կոալիցիայից:

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ եթե մինչ այժմ իշխանությունը իր ներքին պայմանավորվածությունների գործընթացները իրականացնում էր եղածը պահպանելու սկզբունքով, ներկայումս ակնհայտ է, որ եղածը պահպանելու հնարավորություն այլևս չկա, հետևաբար սկզբունքը դառնում է, այսպես ասած, քաղաքավարի «ապահարզանի» հասնելը: Իսկ քանի որ ամեն ինչի հիմքում փողն է, այդ քաղաքավարությունը դառնում է չափազանց դժվար հասանելի: Իշխող համակարգը զգում է, որ ներկայիս կոալիցիոն պրոցեսի անունն է միայն կոալիցիա, իրականում այն առկա ստատուս քվոյի, այսպես ասած, «հանրային գերակա շահի» համար օտարման գործընթաց է, ինչով էլ պայմանավորված է դրա դեմ ներքին ընդդիմությունը:

Խնդիրն այն է, որ այստեղ առկա է ոչ միայն առանձին խմբավորումների շահերի բախում՝ ով է մնալու կամ ով է հեռանալու, և ինչ պայմաններով, այլ նաև օտարվելու՝ միայնակ մնալու վախը: Իսկ Հայաստանի իշխող համակարգում՝ լինի դա վերնախավի մակարդակում, թե ստորին շարքերի, գործել և գործում են կոլեկտիվիզմի սկզբունքով, այդ համակարգը անհատի պաշտամունքի, բայց ոչ անհատի գիտակցման համակարգ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում