Tuesday, 21 05 2024
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո

Ռուսական բռնապետության դեմ առաջին քայլը կլինի Շանթի և ընկերների ազատության մեջ հայտնվելը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեկ տարածել են բաց նամակ՝ քաղաքացիական հասարակության անունից պահանջելով մինչև մարտի 1-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, իսկ թե ինչու մինչև մարտի 1-ը, Տիգրան Խզմալյանի խոսքով՝ «որովհետև մարտի 1-ը բեկումնային պահ է»:

Դիտարկմանը՝ մարտի 1-ի վերջնաժամկետը միգուցե ճնշո՞ւմ գործադրի իշխանությունների վրա, Արթուր Սաքունցն ասաց. «Մենք այդ պահանջագրով արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս մնում է Մարտի 1-ի թնջուկը, և տարիների հեռավորությունը չի կարող նսեմացնել կամ հնացնել այդ խնդիրը: Մարտի 1-ի խնդիրը ճգնաժամ է, քանի որ դեռ լուծված չէ, և դրան էլ դեռ ավելանում են նոր խնդիրներ՝ հանձինս այդ քաղբանտարկյալների»:

Սաքունցը կարևորեց նաև այն հանգամանքը, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հերթական անգամ արձանագրեցին քաղբանտարկյալների առկայությունը. «Իսկ դա նաև հանրության խնդիրն է, և հանրությունը պետք է պահանջի այդ խնդրի վերացումը»:

Նախաձեռնության հեղինակների խոսքերով՝ նամակի հասցեատերը նա է, որ սահմանադրորեն դրա իրավասությունը, իրավական մեխանիզմն ունի ու պետք է գործի գցի:

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունները փորձում են չհավասարվել այն երկրներին, ինչպիսիք են Ադրբեջանը կամ ՌԴ-ն, որտեղ քաղաքական հետապնդումները մեծ թափ են առել, ապա առնվազն պետք է ազատ արձակեն բոլորին:

Նախաձեռնության հեղինակները քաղբանտարկյալների ազատ արձակումը համարում են ոչ միայն իշխանությունների, այլև հասարակության խնդիրը, քանզի «ազատությունը զարգացման երաշխիքն է: Ռուսական պետության ազդեցության վերացման առաջին քայլը կլինի այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները հայտնվեն ազատության մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում