Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով քաղաքական գործիչների հարցաքննությունները:

Ստորև ներկայացնում ենք 1999-2008 թվականների ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Խ. Ղալթախչյանը:

Հատ. 9, Խաչատուր Ալբերտի Սուքիասյան
գ.թ. 139-141 ԱԺ պատգամավոր
17.11.1999թ.
14.30-16.45 քննիչ Խ. Ղալթախչյան

գ.թ. 139

Առաջադրված հարցերին պատասխանում եմ, որ ես 27.10.99թ. մասնակցել եմ ՀՀ Ազգային ժողովի նիստին, ավարտվելուց հետո

գ.թ. 139 հ. երես

դուրս չեմ եկել տարածքից եւ շենքից՝ նպատակ ունենալով մասնակցել հարց ու պատասխանի նիստին: Ժամը 1630-ի սահմաններում ես դուրս եմ եկել իմ սենյակից եւ կամաց-կամաց, մարդկանց տեսնելով, զրուցելով մոտեցել եմ նիստերի դահլիճի նախասրահին, մի պահ կանգնել եմ եւ մտել դահլիճ: Նստել եմ իմ մշտական աթոռի կողքի աթոռին, քանի որ ինձանից առաջ նստում է Հրանուշ Հակոբյանը եւ ես նստում էի նրա տեղում սովորաբար, իսկ նա՝ իմ տեղում, քանի որ հաճախակի դուրս էի գալիս եւ անհանգստացնում նրան: Այդ օրն էլ ես նստել եմ Հրանուշ Հակոբյանի տեղում, որը 2-րդ շարքի 18-րդ տեղն է, և դեպի փոքր նախասրահ տանող 1-ին դռան մոտ է: Այնտեղից դեպի մուտքի դուռը շուրջ 2.5 քայլ է: Ես ներս եմ մտել դահլիճ մեծ նախասրահի վերջին դռնով և դահլիճում շրջվել դեպի իմ տեղը: Հարց ու պատասխանի ժամանակ, ժամը չեմ հիշում կոնկրետ, բայց 17-ն անց էր, մի քանի րոպե լսվեց բարձրաձայն հայհոյանքների ձայն

գ.թ. 140

ու կրակոցներ: Հայհոյանքներն ուղղված էին վարչապետի հասցեին եւ կրակոցներ լսվեցին: Ես մտածեցի, որ այդ կրակոցներն ուղղված էին վարչապետին: Հետո լսեցի խոսքեր, թե «ժողովրդին ծծեցիք, թալանեցիք» և ես հասկացա, թե ինչ է կատարվում և մտածելով, որ բոլոր պատգամավորներին սպանելով գալիս են, մտածեցի, որ փախնել է պետք ու անմիջապես արագ քայլերով դուրս եկա իմ մուտքի դռնից դեպի փոքր նախասրահ եւ մեծ աստիճաններով իջել եմ դեպի ներքև: Այնտեղ միջանցքում հանդիպել եմ ազգային ժողովի աշխատակիցներից մի աղջկա, որ անունը չեմ հիշում, նա ինձ տարավ-ուղեկցեց մի սենյակ, որտեղ հավաքվել էին էլի մի քանի աշխատակիցներ: Նրանք ասում էին, թե պատուհանից մի նայեք և մեզ թվում էր, թե շենքը շրջապատված է, քանի որ դահլիճի կողմից լսվում էին կրակոցի ձայներ և պայթյուններ: Ես այդ

գ.թ. 140 հ. երես

սենյակում մնացել եմ մի քանի րոպե, որից հետո տեսել եմ, որ դրսում այդ ուղղության վրա մարդիկ են գնում աշխատակիցներից և խնդրեցի տանել մեզ այլ աշխատասենյակ, որտեղ պատուհանը ցանցապատ չէ դուրս գալու համար: Ինձ ուղեկցեցին մեկ այլ սենյակ, որտեղի պատուհանից ես դուրս եկա, ցատկեցի ու գնացի դեպի ինչ որ տանիքի վրայով և հայտնվեցի Դեմիրճյան փողոցի նրբանցքում: Այնտեղից ես անմիջապես գնացի տուն, քանի որ շորերս ու կոշիկներս ցեխոտ ու կեղտոտ էին:

Հարց – Ասացեք, սովորաբար որ մուտքով եք մտնում ազգային ժողովի բակ և շենք:

Պատասխան – Սովորաբար ես ԱԺ շենք եմ մտնում ոտքով, Դեմիրճյան փողոցից եւ այնտեղ գտնվող պահակակետում միլիցիոներները սովորաբար չեն հարցնում, քանի որ դեմքով ճանաչում են և չեն ստուգում իմ ինքնությունը,

գ.թ. 141

այնուհետեւ բակով քայլում եմ մինչեւ դալան, պուրակի կողքով գնում դեպի մուտքի դուռը եւ բարձրանում: Այնտեղ վերելակի մոտ նստած է լինում սովորաբար մեկ կամ մի քանի միլիցիոներ և ես վերելակի կողքով բարձրանում եմ վեր: Ինչպես սովորաբար, այնպես էլ այդ օրը ինձ ոչ մեկը չի ստուգել միլիցիոներներից: Նիստերի դահլիճի մոտ՝ նախասրահում նիստերի ժամանակ եւ դրանից առաջ սովորաբար լինում են շրջող ոստիկաններ, սակայն այդ օրը եղել են, թե ոչ, ես չեմ հիշում: Հարցին պատասխանում եմ, որ ես հարձակվող խմբի անդամներին բոլորին չեմ տեսել, միայն տեսել եմ ազգային ժողովի նիստերի դահլիճը առաջինը մտնող տղային: Նա երկար բաց գույնի անձրևանոցով էր, փողկապով էր, հավանաբար նրա ձեռքին ես տեսել եմ մեկ հատ ավտոմատ: Տեսել եմ նաև, որ նա կրակել է Վ.Սարգսյանի և մյուս պատգամավորների

գ.թ. 141 հ. երես

ուղղությամբ և հայհոյանքներն եմ լսել: Մյուսներին չեմ կարող նկարագրել, նշել գործողությունները, քանի որ չեմ տեսել:

Հարց – Ասացեք, Դուք Ն.Հունանյանին երբևէ տեսել եք, ճանաչում եք, թե ոչ:

Պատասխան – Ես, ինչպես ասացի, նրան չեմ տեսել, իմ տեսած տղան հավանաբար, ես հիմա եմ պատկերացնում, որ եղել է Կարեն Հունանյանը: Իսկ ընդհանրապես ես Ն.Հունանյան անուն-ազգանունով մարդ չեմ ճանաչել: Հարցին պատասխանում եմ, որ ես պատգամավոր Մ.Մովսիսյանին ճանաչում եմ միայն որպես պատգամավոր, տեսել եմ մեկ երկու անգամ դահլիճում և ԱԺ շենքում տարբեր տեղեր, մտերիմ չեմ եղել և նրան բնութագրել չեմ կարող: Ձեր հարցին պատասխանում եմ, որ միջանցքում ես տեսել եմ միայն իմ մատնանշած աղջիկներին, ուրիշ ոչ մեկի չեմ տեսել, առավել ևս զինված մարդկանց:

Ցուցմունքս գրված է իմ խոսքերից, ընթերցվել է, ճիշտ է:

Խ. Սուքիասյան

հ.9
գ.թ. 152-153 /լրացուցիչ, հ. 8, գ.թ. 5-6, 158, հ. 9, գ.թ. 103-109

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում