«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում, որի կազմում ցանկանում է տիտղոսներ նվաճել:
««Ատլետիկո»-ում ինձ հիանալի եմ զգում: Այն մեծագույն ակումբ է, որի կազմում մեծ նպատակներ ունեմ իրագործելու: Մադրիդում ձևավորվել եմ որպես ֆուտբոլիստ, ակումբակիցներս վստահում են ինձ:
Սակայն պետք է ձգտել հետագա զարգացմանը: Ամեն օր աշխատում եմ՝ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Ատլետիկո»-ի կազմում»,- AS-ը մեջբերում է Գրիզմանի խոսքերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 28 հանդիպում և 18 գոլի հեղինակ է դարձել:










































