Մադրիդի «Ռեալ»-ը կփորձի ձեռք բերել արգենտինական «Բոկա Խունիորս»-ի 18-ամյա ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտակուրի տրանսֆերը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ես հետաքրքրության մասին տեղեկացվել եմ լրատվամիջոցներից և իմ գործակալից: Հպարտ եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
Ներկա պահին ես գործող պայմանագիր ունեմ «Բոկա Խունիորս»-ի հետ: Հիմա իմ նպատակն այս ակումբի կազմում հանդես գալն է»,- հայտարարել է Բենտակուրը:








































