Հորդանանի սահմանապահները կրակ են բացել մարդկանց խմբի ուղղությամբ, ովքեր փորձել են հարևան Սիրիայից ապօրինաբար ներթափանցել երկրի տարածք: Վերջին տվյալներով՝ 12 մարդ սպանվել է, կան վիրավորներ՝ հաղորդում է BBC-ն:
Սահմանապահ ծառայության տեղեկատվությամբ՝ սահմանը հատելու փորձին մասնակցել է 30 մարդ, նրանցից ոմանք եղել են զինված:
Նշվում է, որ սահմանապահները առգրավել են մոտ 2 մլն պարկուճ՝ թմրանյութերով:











































