Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Պուտինը, Արարատ լեռը և կրեմլյան պրոպագանդան. «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն ահազանգում է

Շաբաթներ առաջ ստիպված ենք եղել հանդես գալ հրապարակմամբ, ուր մանրամասն անրադարձանք EADaily.com կայքի կողմից տարածվող ապատեղեկատվությանը: Այն ժամանակ, հիշեցենք, կայքը, հղում տալով լիբանանական հեռուստաալիքի վրա, հայտարերել էր, որ Ռուսաստանը Հայաստանում իր զորամիավորումը կլրակազմի 7 հազար զինծառայողներով ու զրահատեխնիկայով… Ընդ որում, կայքն այդ նյութը տարածելու համար գումար չէր խնայում և շռայլորեն օգտվում էր Facebook-ի վճարովի ծառայություններից:

Ցավոք սրտի, շաբաթներ անց տեսնում ենք իրավիճակի գրեթե նույնական կրկնում: Եվ քանի դեռ Ռուսաստանի ազգային արժույթը հերթական հոգեվարքն է ապրում, այդ երկրի քարոզչական օղակները առավել մեծ եռանդով են նետվում գործի:

Այսպիսով, orer.am կայքը, իսկ այնուհետև նաև նախկինում քչերին հայտնի PandaNews.ամ կայքը հանդես է եկել «Պուտինը վերադարձնում է Արարատ լեռը. ՇՏԱՊ!» ռուսալեզու հրապարակմամբ: Կայքերից և ոչ մեկը մյուսի վրա հղում չի տվել: Կարճ որոնում կատարելուց հետո պարզ է դառնում, որ ռուսական համացանցում կան ճիշտ նույնաբովանդակ հարյուրավոր հրապարակումներ, որոնց սկզբնաղբյուրը, ցավոք սրտի, չգտանք: Սակայն այս նյութը, արդեն հազարներով, կա Vkontakte, Odnoklassniki սոցիալական կայքերում ու բլոգերում:

Հրապարակմամբ խոսվում է, թե իբր Ռուսաստանը Գյումրիի ռազմակայանում տեղադրել է S-400 հակաօդային կայաններ և մտադիր է խզել Ղարսի ու Մոսկվայի պայմանագրերը: Տառ առ տառ նույնաբովանդակ նյութը հրապարակած կայքերից յուրաքանչուրը նշում է, որ հենց իր աղբյուրներ են հայտնել տեղեկատվությունը:

Դժվար է ասել, թե այդ Կրեմլին մոտ կանգնած ի՞նչ աղբյուրներ ունեն հիմնականում իրարից նյութեր տանելով զբաղված «լրատվական» կայքերը (ընդ որում՝ բոլորը), սակայն փաստ է, որ տեղեկատվության տարածումը ամենևին պատահական ու ինքնաբուխ չէ:

Այդ մասին է խոսում նաև այն, որ կայքերից շատերը (օրինակ՝ PandaNews-ը) այդ հրապարակումը տարածում էին օգտվելով Facebook-ի վճարովի գովազդի ծառայություններից, որոնք, այդքան էլ էժան չեն: Բացի այդ, ասվածին պետք է գումարել նաև այն, որ դեռևս 2012 թվականից Ռուսաստանում գործում են կազմակերպություններ, որոնց հարյուրավոր աշխատակիցներ հաստիքով զբաղված են պրո-կրեմլյան նյութերի տարածմամբ՝ առաջին հերթին հենց բլոգոլորտում ու ռուսական սոցիալական կայքերում (Odnoklassniki և Vkontakte): Այդ կազմակերպությունների հիմնական գործը, ըստ նախկին աշխատակիցների, Պուտինի, Շոյգու, Մեդվեդևի ու այլ պաշտոնյաների իմիջի բարձրացումն է և Ուկրաինայի, արևմուտքի ու ռուսասական ընդդիմության զրպարտումը:

Սակայն, եթե նախկինում այդ հաստիքավոր բլոգերները աշխատում էին միմիայն Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում և երբեք չէին մնում հայկական լրատվկան դաշտ, ապա այժմ, ըստ ամենայնի, իրավիճակը փոխվել է: Ու թեև մի համազարկը դեռ պատերազմ չէ, սակայն այնպիսի տպավորություն է, որ կրեմլյան համացանցային պրոպագանդան Հայաստանում ռազմաճակատ է բացում:

Ամենայնդեպս, փաստ է, որ կրեմլյան քարոզչական օղակները արդեն սկսել են առաջին արշավները Հայաստանի վրա: Ընդ որում, սկսել են խոցելով հայ ազգի համար ամենացավոտ տեղերը՝ Արարատ լեռ, Ղարս և այլն: Առանձնապես զարմանալի չի լինի, եթե վաղը ռուսական պրոպագանդան հայտարարի, թե, ասենք, «Երևանում ամերիկացին դեռահաս աղջկա է առևանգել և բռնաբարել» կամ «գերմանացին նորածին հայ երեխա է կերել»: Նմանօրինակ նյութերը մեծ հաջողությամբ տարածվում են տարբեր երկրներում ու արդյունքում անգամ ստանում տեղացի որոշ խմբերի աջակցություն (ինչպես որ եղավ Գերմանիայում իբր «առևանգված ու բռնաբարված» 13 ամյա ռուս աղջկա դեպքում, ում, ինչպես պարզվեց, ոչ առևանգել, ոչ էլ բռնաբարել էին:

Ամեն դեպքում առաջիկայում կտեսնենք, թե որքան խոցելի է հայրենի լրատվական դաշտը և արդյո՞ք Հայաստանի հանրությունը ունի ապատեղեկատվության դեմ իմունիտետ:

 

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում