Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Առողջապահության նախարարը փորձել է ոստիկանության միջոցով հղիին արգելել հարսանիք գնալ. Aravot.am

Երեկ գրիպի Ա տեսակի H1N1 վարակից 3 մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ այդ վարակից, ժողովրդին ավելի հայտնի՝ խոզի գրիպից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին է եղել: Ըստ առողջապահության նախարարության տվյալների, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով, որոնցից 231-ը անչափահաս են: Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ, որոնցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք: Չնայած նրան, որ հանրության մի մասի մոտ խուճապ է նկատվում, և մարդիկ մտահոգվում են, թե ինչու հանրապետությունում համաճարակային իրավիճակ չի հայտարարվում, Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է. «Խուճապ չկա, ես դեմ եմ խուճապին՝ անկախ նրանից, թե ինչով է դա բացատրվում»:

Ինչ վերաբերում է համաճարակին, Մուրադյանը նշեց՝ որպեսզի համաճարակային իրավիճակ լինի, փաստացի հիվանդացության վերջին տարիների միջին ցուցանիշը պետք է գերազանցի 4-5 անգամ. «Օրինակ՝ ժանտախտի դեպքում 2 դեպքը բավական է, որ հայտարարվի համաճարակ: Այսօր պաշտոնապես հայտարարում եմ՝ համաճարակ չունենք Հայաստանում»:

Որոշ մասնագետներ ասում են, որ համաճարակային իրավիճակ հայտարարելու դեպքում բազմաթիվ հիմնարկներ են փակվում, թռիչքներ են դադարեցվում, այսինքն՝ երկրի բնականոն կյանքը կտրուկ փոխվում է, ինչը հսկայական ծախսերի ու վնասների հետ է կապված: Այս դիտարկմանը նախարարը պատասխանեց. «Եթե համաճարակային իրավիճակ հայտարարվի՝ հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալային ֆոնդը կավելացվի, ախտահանման միջոցառումները կշարունակվեն, կուժեղացվեն, կարգելվեն զանգվածային միջոցառումները, օրինակ՝ թատրոններում՝ ներկայացումներ, համերգներ, կինոթատրոնների գործունեությունը կարգելվի: Այդպիսի բան չկա, դրա կարիքն էլ չկա, որ դադարեցվի նման օբյեկտների գործունեությունը: Մենք հիմա Հայաստանի սահմանային անցակետերում կանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացնում ենք»: Քաղաքացիներն ու բուժհիմնարկների աշխատակիցները մեզ ահազանգում են, որ հիվանդանոցներում «տեղ ու դադար չկա», մարդիկ պատմում են, որ հաճախ հիվանդանոցներում հրաժարվում են հոսպիտալացնել, բայց կլորիկ գումար վճարելուց հետո առանձին ազատ հիվանդասենյակ է «բացվում»:

Այս առնչությամբ էլ պարոն Մուրադյանը վստահեցրեց. «Հատուկ հանձնարարական է տրված՝ անկախ սոցիալական խմբերում ներգրավվածությունից, այն բոլոր հիվանդները, որոնք գրիպի ակտիվության հետ կապված դիմել են հիվանդանոց և հոսպիտալացվել են, պետք է պետպատվերով բուժում ստանան: Ինչպես նաև իրենց տեղամասային պոլիկլինիկաներում քաղաքացիներին տրվող դեղորայքն ու բուժումը պետք է լինեն անվճար»:

«Առավոտի» այն հարցին էլ՝ հանրության շրջանում կարծիք կա, որ եթե նախարարությունն ավելի վաղ սկսեր իրազեկման և կանխարգելիչ աշխատանքները, ապա վարակի տարածումը շատ չէր լինի, մարդիկ ամանորյա օրերին կխուսափեին տնետուն գնալ, շատ շփումներ ունենալ, Արմեն Մուրադյանը պնդել է, որ նախարարությունը համապատասխան աշխատանքները չի ուշացրել. «Եթե մենք ակտիվ իրազեկման և պարզ ինֆորմացիոն աշխատանքներ չվարեինք, զուգահեռ կանխարգելիչ և ամենօրյա բուժական աշխատանքներ չանեինք, գուցե ունենայինք շատ ավելի շատ ծայրահեղ դեպքեր, անհամեմատ ավելի մեծ կորուստներ: Ծայրահեղ ծանր դեպքերը հիմնականում առաջին օրերի հիվանդացություններն էին, որոնք, ցավոք, երկար պայքարից հետո որոշ դեպքերում մահով ավարտվեցին: Այդ օրերին մարդիկ իրենց հանգիստ, տոնական բարեկեցիկ օրերը չէին ուզում փոխել, մտածում էին՝ թեթև հազում եմ, ջերմում են, ոչինչ, տոները կանցնեն՝ բժիշկ կկանչենք: Ասեմ, որ անկախ տոներից և անկախ նրանից, թե ինչպիսի տպավորություն է եղել, բոլոր օրերին և մենք, և բուժհիմնարկներում տրվել է բուժօգնություն: Իրազեկումը միշտ եղել է բոլոր հնարավոր միջոցներուվ: Սեզոնային խնդիրներ կան, սա առաջին տարին չէ, բոլոր տարիներին այս սեզոնին իրազեկումը բարձրացվում է»:

Նախարարը մի դեպք պատմեց, երբ հղիներին իրավապահ մարմինների միջոցով են փորձել արգելել տանից դուրս գալ. «Երբ մենք տեսանք բարձր ջերմությունով 2 հղի կին, անգամ թոքաբորբի պատկեր ունեինք, մենք չէինք ուզում նրանց թույլ տալ դուրս գալ, բայց հարազատներն ասում էին՝ մեր հարազատի հարսանիքն ա, պիտի գնանք, հվանդանոցից մի հատ գնանք հարսանիք, էլի գանք:

Ուզում էինք ոստիկանությունով արգելել, չստացվեց: Մեր հանրության շրջանում կա այդ սովորությունը, որքան ուզում ես՝ արգելեր, ինչպես հայ տղամարդիկ են իրար ողջունում գրկախառնվելով, այնպես էլ Նոր տարվա օրերին բազմաթիվ այդ սերտ կոնտակներն էին, որոնցից որևիցե կերպ անհնար է խուսափել: Անգամ հիմա էլ, այսքան խոսում ենք, էլի անհնար է խուսափել: Մարդիկ ասում են՝ երբ վատ կլինեմ, ես կդիմեմ, ինձ մի սովորեցրու՝ ես ոնց առողջ մնամ»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում