Wednesday, 15 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Անցկացվել է ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն

Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել են 2016թ. անելիքները:

Խորհրդակցության ընթացքում` նախքան 2016թ. անելիքների քննարկումը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ անցած տարին զինված ուժերի համար եղել է որակական առաջընթացի տարի: Անդրադառնալով աշխատանքային գլխավոր ուղղություններին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համակարգում արդարության սկզբունքների, բարեվարքության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, ներկայացրել է 2015 թվականին արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները, դրանց թվում նշելով մասնավորապես զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության և կադրային քաղաքականության ոլորտներում իրականացված բարեփոխումները: Առաջընթաց է գրանցվել նաև անվտանգության մակարդակի բարձրացման առումով: Սոցիալական խնդիրների լուծման, նյութատեխնիկական ապահովման, գնումների գործընթացի թափանցիկությունը բարձր հիմքերի վրա դնելու ուղղությամբ տարված աշխատաքները ևս դրական արդյունք են տվել: Ձեռքբերումներ են արձանագրվել զինված ուժերի թիկունքային ապահովման, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական կադրերի պատրաստման, անձնակազմի բուժսպասարկման և այլ բնագավառներում:

Ավարտելով իր խոսքը, պաշտպանության նախարարը նշեց, որ առաջիկա ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման, շարունակական առաջընթացի սկզբունքին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և 2016 թվականը հայտարարելով «Հրամանատարական պատրաստության տարի»:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ խորհրդակցության մասնակիցներին շնորհավորել և իր բարեմաղթանքներն է փոխանցել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հորդորեց մեկնարկող ուսումնական տարվա ընթացքում անել առավելագույնը ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությունը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: 2015թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ և օրինակելի ծառայության համար մի շարք սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացան շնորհակալության, պարգևատրվեցին պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

3cd59479-af89-477c-aa5f-c3d1ae9cf0a7

7b448921-3fc5-40e3-8e82-cf7b91882cc0

03ab257c-6dee-4de6-aeef-6607e5440779

3f5e3fbc-a1bd-43e2-b8ec-28778b627452

6d1463df-2c01-45b5-84f8-ad520439e9a0

f949f33e-1b80-44b6-bbb4-0093b5d3a2b4

1eb2bea5-418b-4bea-922b-6509e1888377

e1c7e110-9f13-453d-9807-01de6707e24e

8b520fbb-461f-46b7-baef-42105143d32f

494b63d3-cd66-4bd3-8aa6-ed87efa2d69d

00fad096-e0ee-49cb-9660-c7064c329eb0

90fa55e1-e0c7-462f-830c-7b92a4ae4815

7a5246f9-a425-49c8-a2e9-42d24bf97fe7

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում