Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացած Ֆիլիպե Կոուտինյոն և Դեյան Լովրենը շարք կվերադառնան ավելի ուշ, տեղեկացնում է L’ Equipe-ը:
Երկու ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն Անգլիայի Գավաթի «Էկսետեր»-ի դեմ հանդիպումը, որը տեղի կունենա վաղը՝ հունվարի 8-ին:
Վերջիններս չեն կարող մասնակցել նաև «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումներին:







































