ԱՄՆ-ում ոսկեդրամների վաճառքը ռեկորդային մակարդակի է հասել: Այս մասին վկայում են ԱՄՆ դրամային պալատի տվյալները:
Նախորդ ամիս վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 209.5 հազար ունցիա, ի տարբերություն մարտ ամսի՝ 62 հազար ունցիայի: Ապրիլին արծաթե դրամների վաճառքն աճել է՝ հասնելով 4.2 մլն ունցիայի: Մարտ ամսին դրանց վաճառքը կազմել է 3.36 մլն ունցիա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ոսկու գների անկումից հետո խանութներից բառացիորեն անհետանում էին ոսկեդրամները: Արդյունքում, 2 օրվա ընթացքում դրանց վաճառքը հասավ աննախադեպ 77 հազար ունցիայի, որը գերազանցում է ամբողջ մարտ ամսվա արդյունքը: