Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունն արժեցել է 4 մլն ֆունտ՝ յուրաքանչյուր բնակչի հաշվով՝ 6 պենս: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով պաշտոնական հաշվետվությանը:
Թետչերի ընտանիքի ներկայացուցիչը նշել է, որ դա «ուշագրավ արդյունք» է:
Շուրջ 1.1 մլն ֆունտ ծախսվել է անվտանգության ապահովման վրա:
Այսպիսով՝ Թետչերի հուղարկավորության վրա հնգակի շատ է ծախսվել, քան 1965 թվականին Ուինսթոն Չերչիլի հուղարկավորության, որի ժամանակ ծախսվել էր 787 հազար ֆունտ: