Շոտլանդիայի ազգային գրադարանը աշխատակցի կարիք ունի, որը կզբաղվի «Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանում նյութեր ներբեռնելով: Այս մասին հաղորդում է The Times-ը:
«Վիկիպեդիավարի» թափուր աշխատատեղի նկարագրության մեջ ասվում է, որ աշխատակիցը պետք է որոշի, թե հանրագիտարանի և դրա հարակից ռեսուրսների որ հատվածները պետք է համալրվեն գրադարանի նյութերով: Բացի այդ, նա աշխատակիցներին կսովորեցնի աշխատել «Վիկիպեդիայի» հետ, ինչպես նաև համացանց ներբեռնել էլեկտրոնային գրքեր և լուսանկարներ: Նոր աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում նաև կապեր հաստատելը տեղի վիկի-համայնքի հետ և մասնագիտացված միջոցառումներ կազմակերպելը:
Այս աշխատանքը մշտական չէ, պայմանագիրը կնքվելու է միայն 4 ամսով: Աշխատակիցն իր աշխատանքի համար կստանա ավելի քան 15 հազար դոլար: Գրադարանում հայտարարել են, որ «Վիկիպեդիայի» հետ գործընկերությունը թույլ կտա լավացնել հասկացությունը և գիտելիքները Շոտլանդիայի պատմության ու մշակույթի մասին:
Ինչպես նշում է The Times-ը, 2012թ. մայիսին համանման պաշտոն է հայտնվել նաև Բրիտանական գրադարանում: Այդ ժամանակից ի վեր գրադարանի «վիկիպեդիավար» Էնդրյու Գրեյն ավելի քան 50 սեմինար է անցկացրել «Վիկիլիքսի» հետ աշխատելու վերաբերյալ: