Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի հանդիպումների արդյունքում «Արդար խաղ»-ի (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Բանանց» ֆուտբոլային թիմը: Այդ մասին է հայտնում ՀՖՖ մամլո ծառայությունը:
«Բանանց»-ին հաջորդում են «Արարատ»-ը և «Գանձասար-Կապան»-ը: Այնուհետև միմյանց հետևից գալիս են «Փյունիկ»-ը, «Ալաշկերտ»-ը, «Շիրակ»-ը, «Ուլիս»-ը, «Միկա»-ն:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտ»-ը:







































